Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը մեծապես կարևորում է Լիբանանի հետ բարեկամական հարաբե­րությունները. Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Նաուաֆ Սալամին

Նոյեմբեր 22,2025 15:35

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիբանանի Հանրապետության վարչապետ Նաուաֆ Սալամին Անկախության օրվա առթիվ: Շնորհավորական ուղերձում ասված է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Լիբանանի բարեկամ ժողովրդին Լիբանանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ:

Հայաստանը մեծապես կարևորում է Լիբանանի հետ բարեկամական հարաբե­րությունները՝ ձևավորված ամուր պատմական հիմքերի և ընդհանուր արժեքների վրա: Հավատացած եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել մեր երկրների միջև քաղաքական երկխոսությունը և համագործակ­ցու­թյունը` ի շահ մեր երկու բարեկամ երկրների և ժողովուրդների։

Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և ամենայն բարիք, իսկ Լիբանանի բարեկամ ժողովրդին՝ հարատև խաղաղություն և բարգավաճում»:

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930