Լրահոս
Օրվա լրահոսը

Բեռնատարը գլխիվայր շրջվել՝ վրաերթի ենթարկելով անցորդի․ վերջինս տեղում մահացել է 

Նոյեմբեր 22,2025 16:18

Նոյեմբերի 21-ին, ժամը 16:34-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշնակ գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված քաղաքացի․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Աշնակ գյուղում «Hover» մակնիշի բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, գլխիվայր շրջվել՝ վրաերթի ենթարկելով անցորդի․ վերջինս տեղում մահացել է։

Փրկարարները դին մոտեցրել են դի տեղափոխող մեքենային, վարորդին դուրս բերել արգելափակումից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

ՆԳՆ ՓԾ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930