Լրահոս
Օրվա լրահոսը

Վլադիմիր Պուտին. Կարծում եմ, որ ամերիկյան խաղաղության պլանը կարելի է օգտագործել որպես վերջնական խաղաղ կարգավորման հիմք․ «Ազատություն»

Նոյեմբեր 22,2025 16:54

Ռուսաստանի նախագահը հայտարարել է, որ ստացել են Ուկրաինայում խաղաղության Միացյալ Նահանգների պլանը և պատրաստ են քննարկել այն:

«Մենք ստացել ենք ամերիկյան խաղաղության պլանը՝ ամերիկյան վարչակազմի հետ ունեցած հաղորդակցության խողովակների միջոցով: Կարծում եմ, որ այն կարելի է օգտագործել որպես վերջնական խաղաղ կարգավորման հիմք, բայց մանրամասները դեռ մեզ հետ չեն քննարկվել: Եվ կարող եմ գուշակել, թե ինչու: Պատճառը ենթադրում եմ նույնն է. ամերիկյան վարչակազմը դեռ չի ստացել Ուկրաինայի համաձայնությունը: Ուկրաինան դեմ է սրան», – ասել է Վլադիմիր Պուտինը:

«Եթե Կիևը չի ուզում քննարկել նախագահ Թրամփի առաջարկը, ապա նրանք և պատերազմ հրահրող եվրոպացիները պիտի հասկանան, որ Կուպյանսկում տեղի ունեցածը կկրկնվի ռազմաճակատի մյուս կարևոր հատվածներում: Միգուցե ոչ այնքան արագ, որքան մենք կցանկանայինք, բայց կրկնությունն անխուսափելի է», – պնդել է Ռուսաստանի նախագահը:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930