Եվրամիության, Գերմանիայի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Իտալիայի, Իսպանիայի, Ֆինլանդիայի, Նիդերլանդների, Իռլանդիայի, Նորվեգիայի, Կանադայի և Ճապոնիայի, Լեհաստանի ղեկավարների հայտարարությունը
Մենք ողջունում ենք ԱՄՆ շարունակական ջանքերը՝ Ուկրաինայում խաղաղություն հաստատելու համար։
28 կետից բաղկացած նախնական նախագծում ներառված են տարրեր, որոնք կարևոր են արդար ու երկարատև խաղաղության համար։
Այդ պատճառով մենք գտնում ենք, որ նախագիծը կարող է հիմք հանդիսանալ հետագա աշխատանքի համար։ Մենք պատրաստ ենք ներգրավվել՝ ապագա կայուն խաղաղությունն ապահովելու համար։ Մենք հստակ ենք այն սկզբունքի վերաբերյալ, որ սահմանները չեն կարող փոխվել ուժի կիրառմամբ։ Մենք նաև մտահոգված ենք Ուկրաինայի զինված ուժերի նկատմամբ առաջարկվող սահմանափակումներով, որոնք Ուկրաինային կթողնեն խոցելի ապագա հարձակումների համար։
Կարդացեք նաև
Մենք կրկին շեշտում ենք, որ Եվրամիությանը և ՆԱՏՕ-ին վերաբերող տարրերի իրականացման համար անհրաժեշտ կլինի համապատասխանաբար Եվրամիության և ՆԱՏՕ-ի անդամների համաձայնությունը։
Մենք վերահաստատում ենք մեր շարունակական աջակցությունն Ուկրաինային։ Մոտ օրերին կշարունակենք սերտորեն համակարգել մեր քայլերն Ուկրաինայի և ԱՄՆ-ի հետ։


















































