«Դա ինձ համար ամենածանր գնով ձեռք բերված դասերից մեկն էր, երբ ես հասկացա, որ մարդիկ խոսել են մի բանի մասին՝ նայելով բազմությանը, հետո արել են բաներ, որոնք ամենևին չեն համապատասխանել իրենց խոսքերին։ Այսօրվա վարչապետն այդ խոսքերն ասել է, բայց երբ ժամանակն էր փոխելու, նայում էր, թե որտեղ է շահավետ»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը՝ անդրադառնալով կուտակային կենսաթոշակային համակարգի նկատմամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիրքորոշմանը։
Մանե Թանդիլյանը հիշեցրեց, որ ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը պայքարում էր կենսաթոշակային այդ համակարգի ներդրման դեմ, բայց երբ եկավ իշխանության, չչեղարկեց այն։ Եվ կոալիցիայի կազմում «Լուսավոր Հայաստան» կուսակցության քվոտայով արդեն Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը գլխավորելով՝ ինքը տարաձայնություն ունեցավ վարչապետի հետ։ Ի վերջո հրաժարական տվեց։ 44 օրյա պատերազմից հետո նա մեկնեց Արցախ և նշանակվեց Աշխատանքի, սոցիալական և միգրացիոն հարցերի նախարար։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում


















































