Լրահոս
Օրվա լրահոսը

«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնությունը բացել է իր տարածքային գրասենյակը Իջևանում

Նոյեմբեր 23,2025 22:27

«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնությունը բացեց իր տարածքային գրասենյակը Իջևանում, որը նախաձեռնության թվով 2-րդ մարզային կառույցն է Կապանից հետո։

Միջոցառման ընթացքում նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը ընդգծեց, որ նախաձեռնության յուրաքանչյուր քայլ արվում է սիրով ու նվիրումով, քանի որ թիմը միավորված է մեկ ընդհանուր նպատակի շուրջ՝ ծառայել երկրին և հասարակությանը։

Բացմանը ելույթով հանդես եկան նաև նախաձեռնության անդամ Դավիթ Անանյանը, Իջևանի տարածքային կառույցի ղեկավար Մկրտիչ Նազինյանը, ինչպես նաև «Շանթ դաշինք» կուսակցության նախագահ Շահեն Հարությունյանը։

Իջեւան քաղաքի Երեւանյան 8 հասցեում պատրաստ ենք լսել յուրաքանչյուրի խնդիրը, միասին գտնել լուծումներ ինչպես անհատապես հուզող հարցերի, այնպես էլ մեր երկրի առջև ծառացած խնդիրների վերաբերյալ։

«ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ ԹԵՎԵՐ» ՔԱՂԱՔԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930