Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե այսպես կարելի է, ինչո՞ւ հնարավոր չէ մեր դեպքում». Քրիստինե Վարդանյանը ներկայացնում է Կիևին և Երևանին արված առաջարկների հակադրությունը

Նոյեմբեր 24,2025 11:07

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը

Նայենք Ուկրաինային առաջարկված խաղաղության պլանին՝ ոչ թե նրա լավ կամ վատ անվանելու համար, այլ մեկ այլ չափանիշով։

Եթե կարդացել եք այդ փաստաթղթի կետերը, առաջին փաստը, որ աչքի է ընկնում՝ կոնկրետությունն է՝ չափելի, իրավական ձևակերպումներով և հստակ մեխանիզմներով։

Իսկ հիմա հարցը․ եթե այսպես կարելի է, ինչո՞ւ դա հնարավոր չէ մեր դեպքում։ Գուցե ամբողջ «գաղտնիքն» այն է, որ Փաշինյանը նախընտրել է միջնորդներ ներգրավելու փոխարեն կատարել Ալիևի հերթական պահանջը և բանակցել ուղիղ Ադրբեջանի հետ առանց միջնորդների։

Թրամփի փաստաթղթի օրինակով պարզ երևում է, թե ինչպիսի կոնկրետություն կարող է ունենալ խաղաղություն անունը կրող փաստաթուղթը։

Այդպիսի փաստաթուղթը պարտադիր պարունակում է՝

  • հստակ անվտանգային երաշխիքներ

Օրինակ՝ Ուկրաինային արված առաջարկի դեպքում գրված է՝ Ուկրաինան ստանում է անվտանգության երաշխիքներ ԱՄՆ-ից:

Մեր դեպքում բացակայում է որևէ երաշխիք:

  • տարածքային հարցերի հստակեցում և դրանց միջազգային վերահսկողություն

Փաթեթում առաջարկվում է հստակ (անվանական) լուծում տարածքային հարցերի համար, կողմերը պարտավորվում են ուժով չխախտել այդ պայմանավորվածությունը, ոչ թե հարցը թողնում են երկու երկրների միջև գործող ինչ-որ հանձնաժողովի տիրույթում,

  • հումանիտար պարտավորություններ,

կողմերը պարտավորվում են փոխանակվել բոլոր գերիներով, մեր դեպքում այդ հարցին որևէ անդրադարձ չկա:

  • դիտարկման, վերահսկման և խախտումների դեպքում պատժիչ մեխանիզմներ:

Վերահսկողությունը իրականացնում է «Խաղաղության խորհուրդը»՝ Դոնալդ Թրամփի ղեկավարությամբ, խախտումների դեպքում՝ պատժամիջոցներ:

Մեր դեպքում նման որևէ մեխանիզմ բացակայում է։

Արդյունքում մենք ունենք նախաստորագրած «թշնամական հայտարարությունների դիվանագիտական ձևակերպումներով թուղթ», որն անվանում են «խաղաղության պայմանագիր»։

Այնտեղ չկա առանձին անվտանգային բաժին, չկա երաշխիքների մեխանիզմ, չկա սահմանների հստակեցում, չկա երրորդ կողմի վերահսկողություն, չկա որևէ ուժի պատասխանատվություն։ Այսինքն՝ չկա այն ամենը, ինչը որևէ պետության համար նվազագույն պայման է «խաղաղություն» կոչվող փաստաթուղթ ստորագրելու համար։

Հենց դա է պատճառը, որ ՔՊ-ականներն ամեն անգամ կարկամում են, երբ ասում ես, ցույց տվեք ձեր բանակցած ու նախաստորագրած «խաղաղության» փաստաթղթի նման որևէ այլ խաղաղության փաստաթուղթ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930