Լրահոս
Օրվա լրահոսը

Ucom-ն աջակցեց  կիբեռանվտանգության ամենամյա «Capture the Flag 2025» մրցույթի անցկացմանը

Նոյեմբեր 24,2025 13:21

Ucom-ը՝ որպես ռազմավարական տեխնոլոգիական գործընկեր հանդես եկավ «Ինժեներական քաղաք»-ի բարձր տեխնոլոգիական աքսելերատորի տարածքում «ԱԲ ապոկալիպսիս» խորագրով անցկացված կիբեռանվտանգության ամենամյա «Capture the Flag 2025» (CTF) մրցույթում։

Կիբեռանվտանգության մրցույթը միավորել էր ոլորտի մասնագետներին և ուսանողներին, ովքեր 24 ժամ շարունակ մրցեցին միմյանց հետ՝ բացահայտելով ծրագրային խոցելիություններ, ուսումնասիրելով վնասակար ծրագրեր և լուծելով արհեստական բանականության (AI) համակարգերի անվտանգության հետ կապված բարդ խնդիրներ։

Այս տարվա մրցույթին մասնակցեց 56 թիմ՝ 250 մասնակից, որոնք լուծեցին իրական սցենարների վրա հիմնված առաջադրանքներ՝ զարգացնելով վերլուծական մտածողությունը և զարգացնելով արագ արձագանքման հմտությունները։

24-ժամյա ինտենսիվ պայքարից հետո հայտնի դարձան հաղթող թիմերը՝ AIN թիմը դարձավ մրցույթի հաղթող՝ հավաքելով ամենաշատ դրոշները, իսկ HIGH5 և LAPS թիմերը զբաղեցրին, համապատասխանաբար՝ 2-րդ և 3-րդ տեղերը։

«Ucom-ում մենք վստահ ենք, որ կիբեռանվտանգությունն այսօր ցանկացած տեխնոլոգիական էկոհամակարգի հիմքն  է։ Արհեստական բանականության արագ զարգացումը դրա կարևորությունն ավելի է մեծացնում։ Հենց դրա համար է, որ նման նախաձեռնությունները պետք է շարունակական լինեն․ այստեղ է ձևավորվում այն միջավայրը, որտեղ երիտասարդ մասնագետները ստանում են իրական փորձ և վստահություն։ Մենք համոզված ենք, որ այսպիսի հմտություններ ունեցող մասնագետներն են ապահովում երկրի թվային առաջընթացը», – նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

«Այս տարվա «AI APOCALYPSE» թեման շատ հստակ ընդգծեց, որ արհեստական բանականության մարտահրավերներն արդեն մեր իրականության անբաժանելի մասն են, իսկ մրցույթի հաջողությունն ապացուցեց, որ Հայաստանն ունի լավ կիբեռ սերունդ և զարգացման լայն հնարավորություններ ու ներուժ։ Ուրախ ենք տեսնել, թե ինչպես են մեր երիտասարդ մասնագետները մրցում իրական, բարդ խնդիրների լուծման մեջ՝ ցուցադրելով բարձր մակարդակի գիտելիք և պատրաստվածություն։ CTF-ը շարունակում է մնալ կարևոր հարթակ, որը նպաստում է Հայաստանի ազգային կիբեռդիմակայունության ամրապնդմանը», – ասել է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի «ՍայՀաբ – Հայաստան» կիբեռանվտանգության նախաձեռնության ղեկավար և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանի տնօրեն Մարի Բարսեղյանը։

Նշենք, որ միջոցառումը կազմակերպվել էր «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի կողմից՝ իր «ՍայՀաբ – Հայաստան» կիբեռանվտանգության նախաձեռնության շրջանակում և «Ինժեներական քաղաք» ծրագրի հետ համագործակցությամբ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930