Լրահոս
Օրվա լրահոսը

Ոչ «անկլավները», ոչ էլ դեօկուպացիան կապ չունեն «էշ մի սատկիր՝ գարուն կգա» լոգիկայով իրականացվելիք դելիմիտացիայի հետ. Արմեն Աշոտյան

Նոյեմբեր 24,2025 14:46

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան գրառումը

«Դելիմիտիացիան» որպես ստախոս անհայրենիքների վերջին հանգրվան

Հայաստանի ներկայիս իրավիճակում հայ-ադրբեջանական «խաղաղության» գործընթացը լի է բազմաթիվ վտանգներով եւ սպառնալիքներով, որոնց թվում է նաեւ իշխանական ռեժիմի կողմից դելիմիտացիայի անվան տակ անկլավների եւ Ադրբեջանի կողմից զավթված մեր երկրի ինքնիշխան տարածքների փաստացի լեգիտիմացման հարցը։

Ռեժիմի ներկայացուցիչները Փաշինյանի քավորությամբ վարժեցրած թութակի պես կրկնում են, թե իբր այդ երկու խնդիրները պետք է լուծվեն սահմանազատման եւ սահմանագծման արդյունքում, ինչը հրեշավոր սուտ է։

Դելիմիտացիան որեւէ կերպ չի կարող վերաբերելի լուծում լինել այսպես կոչված անկլավների Ԝեւ թշնամու կողմից օկուպացված տարածքների ճակատագիրը որոշելու համար։
Ահա թե ինչու։

Միջազգային պրակտիկան ( նույն ԵԱՀԿ մոտեցումները ) վկայում են, որ անկլավների հարցը կարող է լուծվել փոխադարձ համաձայնությամբ փոխանակման միջոցով, ինչն իր կարեւորությամբ առանձին, դելիմիտացիայի հետ կապ չունեցող խնդիր է, որ հայկական կողմը պետք է հետապնդեր:
Ադրբեջանի հետ փաստացի գոյություն ունեցող դեանկլավիզացիան պետք է հստակ ամրագրվեր համապատասխան փաստաթղթում, հատկապես՝ հաշվի առնելով հարցի ռազմավարական հնչեղությունը։

Ինչ վերաբերում է մեր ինքնիշխան տարածքների դեօկուպացիային, ապա դա սահմանազատման հետ կապելը պարզապես զավեշտալի է, քանզի դելիմիտացիայի առարկա կարող են լինել միայն ՎԻՃԵԼԻ տարածքները, այնինչ այսօր օկուպացված հայկական հողերի ճնշող մեծամասնությունը հեռու է այդ կարգավիճակից։

Անշուշտ, այսքանը հասկանում են թե Ադրբեջանում, թե Նիկոլի կաբինետում։
Սակայն գործող ռեժիմը սրանց օրոք վերահաս եւ անխուսափելի դարձող զիջումները «սղացնելու» համար գերադասում է ստել եւ մոլորեցնել սեփական ժողովրդին։

Իրականում ոչ «անկլավները», ոչ էլ դեօկուպացիան կապ չունեն «էշ մի սատկիր՝ գարուն կգա» լոգիկայով իրականացվելիք դելիմիտացիայի հետ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930