Լրահոս
Օրվա լրահոսը

TRIPP-ն օգտակար կլինի ամբողջ տարածաշրջանի համար և կօգնի Միջին միջանցքի ամրապնդմանը. Պապուաշվիլի

Նոյեմբեր 24,2025 14:53
1in.am. ԱՄՆ-ի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գագաթնաժողովի արդյունքներով հայտարարված «Թրամփի ուղին հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախաձեռնությունը նոր հեռանկարներ է բացում ամբողջ տարածաշրջանի համար և կօգնի Միջին միջանցքի ամրապնդմանը։ Ինչպես հաղորդում է  Sputnik-ի վրացական ծառայությունը, այս մասին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։

«Դա կարևոր է մրցակցության զարգացման, ինչպես նաև այն բանի համար, որ փոխադրողներին առաջարկվեն լավագույն պայմանները, և դրանով իսկ մեր միջանցքը (խմբ․- Միջին միջանցքը) կդառնա էլ ավելի գրավիչ։ Մրցակցությունը միայն մեծացնում է դա», – ասել է Պապուաշվիլին։

Միջին միջանցքը բազմամոդալ երթուղի է, որը 2013-ին նախաձեռնել են Ադրբեջանը, Վրաստանը, Ղազախստանը և Թուրքիան՝ բազմակողմ համագործակցության միջոցով բարելավելու հաղորդակցությունը և Արևելք-Արևմուտք առևտուրը:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930