Ռուսաստանաբնակ հայ թենիսիստ Կարեն Խաչանովը UFC Fight Night 265-ի շրջանակում 70 նորզելանդացի Դան Հուկերի հետ մենամարտից առաջ համացանցում գրառում էր կատարել՝ ուղղված նույնպես Ռուսաստանը ներկայացնող հայ մարտիկ Արման Ծառուկյանին։
«Միայն առաջ, եղբայր»,-գրել է Խաչանովը՝ աջակցություն հայտնելով իր հայրենակցին։
Այդ մենամարտում 29-ամյա Արման Ծառուկյանը երկրորդ ռաունդում խեղդող հնարքով ստիպեց անձնատուր լինել նորզելանդացուն եւ այդ տպավորիչ հաղթանակից հետո ձեռնոց նետեց մինչեւ 70 կգ քաշային կարգում գործող չեմպիոն Իլյա Տոպուրիային։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































