Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Արմավիր» տարածքային բաժնի ծառայողները, իրացնելով նախապես ստացված օպերատիվ տեղեկությունները, խուզարկության են ենթարկել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող դատապարտյալի մոտ կարճատև տեսակցության եկած քաղաքացի Ա․Մ․-ին։ Խուզարկության արդյունքում վերջինիս մոտից հայտնաբերվել է թմրամիջոցի նմանվող, մուգ շագանակագույն փոշեզանգված՝ 5,44 գրամ քաշով։
Ա․Մ․-ն ձերբակալվել է օպերատիվ ծառայողների կողմից և հայտնաբերված զանգվածի հետ միասին ներկայացվել ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին։
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ


















































