Անցյալ ամիս Միավորված Ազգերի Կազմակերպության հետ խորհրդատվական հարաբերությունների մեջ գտնվող հասարակական կազմակերպությունների համաժողովի 28-րդ Գլխավոր ասամբլեայի ժամանակ Ամերիկայի հայկական համագումարն (Համագումար) ընտրվեց ծառայելու դրա խորհրդում։
1948թ․-ին՝ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի տարում հիմնադրված Միավորված Ազգերի Կազմակերպության հետ խորհրդատվական հարաբերությունների մեջ գտնվող հասարակական կազմակերպությունների համաժողովն (CoNGO) անկախ, միջազգային անդամակցության միավորում է, որն ունի 525 անդամ կազմակերպություններ ամբողջ աշխարհից, ինչպես նաև 106 ասոցացված անդամ։
Որպես ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական խորհրդի ընդհանուր խորհրդատվական կարգավիճակ ունեցող հասարակական կազմակերպություն (ՀԿ), դրա աշխատանքը վերաբերում է Միավորված Ազգերի ամբողջ համակարգին. քարտուղարություն, գործակալություններ, պայմանագրային մարմիններ, տարածաշրջանային հանձնաժողովներ, ինստիտուտներ, գագաթնաժողովներ և գլոբալ համաժողովներ։
«Մեծ ոգևորությամբ եմ ողջունում Ամերիկայի հայկական համագումարի միացումը կազմակերպությունների և անհատների այս նշանավոր խմբին»,– ասաց նորընտիր նախագահ, դոկտոր Պիտեր Պրեցիոզին, ով նաև առողջապահության ոլորտի աշխատուժի զարգացման համաշխարհային առաջատար կազմակերպություններից մեկի՝ TruMerit-ի նախագահն ու գործադիր տնօրենն է։ Նախկինում հայտնի որպես CGFNS International, կազմակերպությունն ունի գրեթե 50 տարվա պատմություն՝ աջակցելով բուժքույրերին և առողջապահական ոլորտի այլ աշխատողներին, ինչպես նաև նրանց լիցենզավորող և վարձող անձանց կարիերայի շարժունակությանը՝ վավերացնելով նրանց կրթությունը, հմտություններն ու փորձը, երբ նրանք դիմում են Միացյալ Նահանգներում և այլ երկրներում գործունեություն ծավալելու թույլտվություն ստանալու համար։ «Մենք անհամբեր սպասում ենք Ամերիկայի հայկական համագումարի հետ սերտ համագործակցությանը՝ CoNGO-ի կարևոր աշխատանքն էլ ավելի բարելավելու համար»,– շարունակեց դոկտոր Պրեցիոզին։
Կարդացեք նաև
CoNGO Immediate Past President Rev. Dr. Liberato C. Bautista, President of CoNGO Dr. Peter Preziosi, and Assembly Executive Director Bryan Ardouny
CoNGO-ի նախորդ նախագահ՝ պատվարժան դոկտոր Լիբերատո Բաուտիստա, CoNGO-ի նախագահ՝ դոկտոր Պիտեր Պրեցիոզի և Համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունի
Դոկտոր Պրեցիոզին հաջորդում է հարգարժան դոկտոր Լիբերատո Բաուտիստային, ով Միացյալ Մեթոդիստական Եկեղեցու՝ Եկեղեցու և Հասարակության Գլխավոր Խորհրդի հիմնական ներկայացուցիչն է Միավորված Ազգերի Կազմակերպությունում: Որպես CoNGO-ի ամենաերկար ծառայած նախագահ՝ դոկտոր Բաուտիստան թողնում է ամուր ժառանգություն, որի վրա կարելի է կառուցել, և կշարունակի տրամադրել իր փորձագիտությունն ու գիտելիքները ՀԿ-ների ավելի լայն համայնքին։
«Ես պատիվ եմ ունեցել աշխատել Ամերիկայի հայկական համագումարի հետ ավելի քան մեկ տասնամյակ և վստահ եմ, որ կազմակերպությունը՝ իր գործադիր տնօրեն Բրայան Արդունիի հետ միասին, կշարունակի իր կարևոր աշխատանքն այն համայնքների բարելավման համար, որոնց ծառայում է մեր ՀԿ-ն և Միավորված Ազգերի Կազմակերպության համակարգի հետ աշխատող հասարակական կազմակերպություններին ավելի հզորացնելու մեր համատեղ ջանքերի ամրապնդման համար»,– հայտարարեց դոկտոր Բաուտիստան։ «Միջազգային հանրությունը ամեն օր օգտվում է առաջնորդության այն տեսակից, որը տրամադրում է CoNGO-ն, ինչպես նաև մեր անդամ կազմակերպությունների միջև գաղափարների ու գործելակերպի շարունակական փոխանակումից և այն ՀԿ-ների կոմիտեները, որոնցում նրանք ակտիվ են, միայն ավելի շատ կխթանեն մեր միասնական ջանքերի նպատակները՝ մարդկության օգտին»,– հավելեց դոկտոր Բաուտիստան»։
Ամերիկայի հայկական համագումարը, որը խորհրդի քսան ընտրված անդամներից մեկն է, կպաշտոնավարի 2025թ․-ից մինչև 2029 թվականը։
Ամերիկայի հայկական համագումար


















































