Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկիտա Սիմոնյանի նվաճումները, պրոֆեսիոնալիզմը և նվիրվածությունը ֆուտբոլին ծառայելու են որպես ոգեշնչման աղբյուր բազմաթիվ սերունդների համար. Փաշինյան

Նոյեմբեր 24,2025 19:00

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Նիկիտա Սիմոնյանի մահվան կապակցությամբ:

«Հարգելի՛ Վլադիմիր Վլադիմիրի,

Խորը կսկիծով տեղեկացա լեգենդար ֆուտբոլիստ, վաստակավոր մարզիչ, սպորտի վաստակավոր վարպետ և ԽՍՀՄ քառակի չեմպիոն Նիկիտա Պավելի Սիմոնյանի մահվան մասին։

Լինելով ականավոր ֆուտբոլիստ և մարզիչ՝ նա իր անունը ոսկե տառերով գրեց հայկական և խորհրդային ֆուտբոլի պատմության մեջ։ Նրա ղեկավարությամբ էր, որ Երևանի «Արարատը» 1973 և 1975 թվականներին դարձավ չեմպիոն և ԽՍՀՄ կրկնակի գավաթակիր՝ անմոռանալի հպարտության զգացում պարգևելով բոլոր հայերին։

Իր երկարատև և հագեցած գործունեության համար Նիկիտա Սիմոնյանը նաև արժանացել է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության պետական պարգևների: Նրա նվաճումները, պրոֆեսիոնալիզմը և նվիրվածությունը ֆուտբոլին ծառայելու են որպես ոգեշնչման աղբյուր բազմաթիվ սերունդների համար։

Խնդրում եմ Ձեզ՝ հայ ժողովրդի և անձամբ իմ անունից ցավակցության և աջակցության խոսքեր փոխանցել Նիկիտա Սիմոնյանի ընտանիքին և մտերիմներին»,- նշված է  հեռագրում:

 

ՀՀ վարչապետի աշխատակազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930