Լրահոս
Օրվա լրահոսը

Մահացել է Գյումրիում բնակված աֆրիկացի ֆուտբոլիստը, որի հետ կապված վառ հիշողություններ կան այս քաղաքում

Նոյեմբեր 24,2025 19:30

37 տարեկան հասակում հիվանդության պատճառով մահացել է «Շիրակ» ֆուտբոլային ակումբի նախկին ֆուտբոլիստ Լի Լամին Յորոն։

Այս մասին տեղեկանում ենք «Շիրակ» ֆուտբոլային ակումբի ֆեյսբուքյան էջից։

Ցավակցություն ու ափսոսանք հայտնելով՝ ակումբը տեղեկացնում է․ «Յորոն «Շիրակի» կազմում դարձել է Հայաստանի չեմպիոն ու գավաթակիր՝ անցկացրած 82 խաղում խփելով 24 գոլ։

Սենեգալցին մեր թիմի կազմում աչքի ընկած լավագույն լեգեոներներից մեկն էր, որն իր խաղով վաստակել էր շիրակցի ֆուտբոլասերի սերն ու հարգանքը»։

Գյումրեցիների հիշողության մեջ Արեւմտյան Աֆրիկայի Սենեգալ պետությունից իրենց ֆուտբոլային ակումբում խաղացող Յորոն կմնա ոչ միայն գյումրու բարբառով խոսող երիտասարդ, որին այս քաղաքի գրեթե բոլոր բնակիչները ճանաչում էին, բարևում, հաճախակի լուսանկարվում նրա հետ, ամեն ինչ անում էին, որ լավ զգա հյուրընկալ այս վայրում (նա էլ իր հերթին շփվում էր շատերի հետ, ապրում այս քաղաքի կյանքով), այլ նրան ընդունում էին որպես գյումրեցու։

Խաղերից մեկի ժամանակ գյումրեցի ֆուտբոլասերները Յորոյին պահանջ էին ներկայացնում՝ բացականչելով. «Ծո, Յորո, Յորո, հլը պրծի մի հատ գոլ խփի, այ տղա, տո դու գյումրեցի չե՞ս, այ Յորո»։

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 Լուսանկարը՝ «Շիրակ» ֆուտբոլային ակումբի ֆեյսբուքյան էջից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930