Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր ձևով» ժողովրդական շարժման անդամներն այցելել էին Գյումրի

Նոյեմբեր 24,2025 20:11

Սույն թվականի նոյեմբերի 21-ին «Մեր ձևով» ժողովրդական շարժման անդամները գտնվում էին Գյումրիում։ Այցի ընթացքում շարժման անդամները այցելեցին Գյումրիի Զարգացման Լաբորատորիա և հանդիպում ունեցան կենտրոնի սաների հետ։

Հանդիպման ընթացքում «Մեր ձևով» ժողովրդական շարժման երիտասարդ տաղանդների աջակցության աշխատանքային խմբի համակարգող Գոհար Ղումաշյանը հաջողություն մաղթեց կենտրոնի սաներին, որոնք «Մեր ձևով» շարժման աջակցությամբ և «Տաշիր» բարեգործական հիմնադրամի ֆինանսավորմամբ այս ամսվա վերջին մեկնելու են Սինգապուր`մասնակցելու և Հայաստանը ներկայացնելու 2025թ. Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի (World Robot Olympiad 2025) ազգային փուլի հաղթողների եզրափակչին։

Ուրախ ենք, որ այս տաղանդավոր երեխաների զարգացման գործի մասն ենք դարձել։ Մաղթում ենք ՀԱՂԹԱՆԱԿ։

 

«Մեր ձևով» ժողովրդական շարժում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930