Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր նախագահությունն արտացոլելու է Հայաստանի անվերապահ նվիրումը Քիմիական զենքի կոնվենցիայի առաջնային նպատակներին. Վիկտոր Բիյագով

Նոյեմբեր 24,2025 21:01

2025թ. նոյեմբերի 24-ին Հայաստանի Հանրապետությունը պաշտոնապես ստանձնել է Քիմիական զենքի արգելման կազմակերպության Մասնակից պետությունների 30-րդ համաժողովի Ընդհանուր հարցերով հանձնաժողովի նախագահությունը։

Նախագահության ստանձնման կապակցությամբ Քիմիական զենքի արգելման կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ, դեսպան Վիկտոր Բիյագովը նշել է. «Հայաստանի համար մեծ պատիվ է ստանձնել այս պատասխանատու պաշտոնը։ Մեր նախագահությունն արտացոլելու է Հայաստանի անվերապահ նվիրումը Քիմիական զենքի կոնվենցիայի առաջնային նպատակներին։ Հայաստանը պատրաստ է ներդնելու իր փորձը տարաձայնությունները կամրջելու և կառուցողական լուծումներ գտնելու հարցում»:

Ընդհանուր հարցերով հանձնաժողովը ՔԶԱԿ Մասնակից պետությունների համաժողովի կարևորագույն մարմինն է` բաղկացած ՔԶԱԿ մասնակից բոլոր պետություններից, որտեղ քննարկվում են բովանդակային հիմնական այն հարցերը, որոնց զգայունությունից ելնելով մասնակից պետությունների միջև հնարավոր չի եղել համաձայնության հասնել։ Այսպիսով, Հանձնաժողովի հիմնական գործառույթը վերջինիս հասցեագրված հարցերի վերաբերյալ մասնակից բոլոր պետությունների ներկայացրած առաջարկների դիտարկումը և կոնսենսուս ձևավորելու նպատակով բանակցությունների անցկացումն է։

Որպես նախագահող՝ Հայաստանին վերապահված է նշյալ քննարկումներն ու բանակցությունները համակարգելու գործառույթը՝ աշխատանքներ տանելով ներգրավված բոլոր կողմերի հետ։ Նախագահողը վճռորոշ դերակատարում ունի ոչ պաշտոնական խորհրդակցությունների անցկացման և բանակցությունների ուղղորդման գործում։

 

Նիդերլանդներում ՀՀ դեսպանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930