Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինչքան շատ են փորձում պրոցեսներ գեներացնել եկեղեցու նկատմամբ, հանրության մեջ ավելի մեծ ատելություն են ձեւավորում հենց իրենց նկատմամբ». Անաստաս Իսրայելյան

Նոյեմբեր 24,2025 22:30

«Եկեղեցու նկատմամբ ինչ գործողություն սրանք փորձում են իրականություն դարձնել, հանրության մեջ հենց իրենց նկատմամբ ավելի մեծ ատելություն են ձեւավորում, որովհետեւ ամեն մի հայ, ամեն մեկս գիտենք, թե եկեղեցին ինչ է, գիտենք, թե ինչ մեծ կարեւորություն ունի մեր քրիստոնյա լինելը եւ գիտենք, թե հանրությունը ինչ ուղղությունների վրա պետք է աշխատի, որպեսզի եկեղեցին հանրային, միջազգային ավելի մեծ դերակատարություն ունենա»- ասաց «Վերածնվող Արցախ» ՀԿ նախագահ Անաստաս Իսրայելյանը՝ «Հայելի» ակումբում անդրադառնալով Հայ առաքելական եկեղեցու նկատմամբ իշխանությունների՝ օրեցօր սաստկացող ոտնձգություններին:

«Մարդիկ, որոնք ուզում են «ձեռք բարձրացնել» եկեղեցու վրա կամ վարկաբեկել, նրանք են, որոնք Հայ առաքելական եկեղեցուն ամենամեծ վնասն են հասցնում: Արցախը՝ օրինակ: Ինչքա՜ն եկեղեցիներ են թշնամու ձեռքին հայտնվել Արցախի հայաթափումից հետո, գիտենք՝ ինչքան սրբավայրեր են մնացել թշնամու ձեռքին այս նույն մարդկանց ղեկավարման օրոք: Ու այսօր սրանք եկել, սրբություններից են խոսում, փորձում հանրության մեջ կեղծ պատկերացումներ մտցնել մեր սուրբ եկեղեցու նկատմամբ: Դա իրականություն չի դառնալու: Հակառակը, սրանք ինչքան շատ փորձեն նման պրոցեսներ գեներացնել եկեղեցու նկատմամբ, իրենց վախճանն ավելի է արագանալու: Կոնկրետ եկեղեցու հետ կապված ինչ էլ անեն, ոչինչ չի ստացվելու: Բայց յուրաքանչյուրս՝ լինելով Հայ Առաքելական եկեղեցու հետեւորդներ, ամեն կերպ, ամեն միջոցով պետք է կանգնած լինենք եկեղեցու կողքին: Սա է մեր այսօրվա անելիքը:

Այսօր ի՞նչ է կատարվում միջազգային դաշտում: Սրանք բոլոր ոլորտներում ամեն տեղ ինչ խոսում են, ինչ ներկայացնում են, թրքացման ծրագրի իրականացման մասին է: Անունը դնում են խաղաղություն, ինչ-որ համերաշխություն, անունը դնում են ինչ-որ բարեկամական հարաբերություններ, բայց, նորից եմ ասում. ինչ կատարվում է, տանում է թուրանի իրականացման, ինչ կատարվում է, Մայր Հայաստանի թուրքացման ծրագիր է»,- ասաց պարոն Իսրայելյանը եւ դիմելով հանրությանը՝ նշեց. «Դուք, հնարավոր է, այսօր դա չտեսնեք, բայց դրան եթե այսօր մենք չխոչընդոտենք, իրականություն է դառնալու թուրքերի կողմից սրանց աջակցելով: Ինչ արվում է, թուրքական ծրագիր է: Թուրքերը հարյուր տարի առաջ ինչ ծրագիր ունեցել են այսօր օգտագործում են դրանք, աջակցում, որպեսզի այս իշխանության օրոք դա իրականություն դառնա: Եվ այդ քայլերը մենք տեսնում ենք ամեն օր»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930