Մինչ Երևանը ամեն օր խոսում է խաղաղության արժեքի մասին, Բաքվում դպրոցականների առաջ բեմադրվում են տեսարաններ, որոնք ոչ միայն անընդունելի են, այլև բացահայտ վտանգավոր ապագայի կանխատեսում։ Երեխաներին ստիպում են խաղալ «հայ գերի», ծնկի են դնում, գոռում նրա վրա՝ պահանջելով արտասանել քաղաքական լոզունգներ։
Սա մանկավարժություն չէ, սա ատելության դաս է՝ փոխանցվող սերնդից սերունդ։ Եվ սա ընդամենը մեկ տեսարան է այն հսկայական համակարգից, որտեղ հայկականը ներկայացվում է ոչ թե որպես հարևանության և մարդկային հարաբերությունների նյութ, այլ որպես սպառնալիք, թիրախ, վերացման ենթակա «այլություն»։
Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արման Աբովյանն իրավացիորեն նկատում է, որ ադրբեջանական պետական խոսույթի առանցքն ու իմաստը կառուցված են հայատյացության վրա։ Եթե այդ ատելությունը հանենք, նրանց քաղաքական նարատիվը պարզապես կքանդվի։ Սա ոչ թե եզրակացություն է մեկ դրվագից, այլ ամբողջ քաղաքական համակարգի կարգաբերված գործելակերպ՝ երեխաների դաստիարակությունից մինչև պաշտոնական քարոզչություն։
Այստեղ է, որ առաջ է գալիս գլխավոր հարցը՝ ինչպե՞ս կարող է իրական խաղաղություն ձևավորվել, եթե կողմերից մեկը խաղաղություն է քարոզում, իսկ մյուսը՝ պատերազմ։ Ի՞նչ արժեք ունի խաղաղության մասին խոսույթը, եթե այն չի հանդիպում նվազագույն փոխադարձ ջանքի։ Ի՞նչ իմաստ ունի անընդհատ կոչ անել հանդուրժողականության, եթե դիմացի կողմը տարրական մարդկային արժանապատվություն անգամ չի սովորեցնում իր երեխաներին։
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում


















































