ԱԺ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը
Արցախում 2023-ի սեպտեմբերյան ադրբեջանական ագրեսիայի և արցախցիներին բռնի հայրենազրկելուն զուգահեռ ողբերգության մեկ այլ էջ գրանցվեց՝ ՊԲ վառելիքաքսուքային պահեստը պայթեց, որի հետևանքով 2 հարյուրից ավելի զոհեր եղան, 2 տասնյակ մարդու ճակատագիր էլ մինչ այժմ հայտնի չէ:
Զոհերի ընտանիքի անդամները, հարազատները 2 տարուց ավելի է տարբեր դռներ են ծեծում, փորձում հասկանալ, թե իրականում ի՞նչ է եղել, ի՞նչ պայմաններում այսպիսի աղետ եղավ, ովքե՞ր են պատասխանատուներ, բայց այդպես էլ պատշաճ պատասխան չեն ստացել:
Ավելին, մինչ այժմ, զոհվածներին կարգավիճակ չի տրվել, չի արձանագրվել այդ պայթյունի և պատերազմի կապը ու նրանց ընտանիքները համապատասխան հիմնադրամից աջակցություն չեն ստանում:
Այդ զոհերից շուրջ 8 տասնյակը ուժային տարբեր կառույցների ներկայացուցիչներ էին, շատերն ուղիղ դիրքերից էին իջել պահեստ, իսկ, ընդհանուր առմամբ, պայթյունի հետ առնչվող ողջ եղելությունը պատերազմական գործողությունների հետ ուղիղ առնչություն ուներ:
Կարդացեք նաև
Իշխող ռեժիմին մարդիկ պետք է պատերազմ ուղարկելու, վարժական հավաքների, ծառայության համար, սակայն երբ նման ողբերգություն է լինում, զոհերի ընտանիքները մնում են իրենց վշտի ու խնդիրների հետ միայնակ:


















































