«Հետք». Գյումրի համայնքի ղեկավար Վարդան Ղուկասյանը հայցադիմում է ներկայացրել Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի և Հայաստանի Հանրապետության դեմ։ Նա պահանջում է ոչ միայն հերքել զրպարտություն համալրվող տեղեկությունները, այլև ճանաչել իր անմեղության կանխավարկածի խախտման փաստը և վճարել փոխհատուցում։
Ռուբեն Ռուբինյանի «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում տարբեր գրառումներով «կաշառակեր սրիկա» է անվանել Վարդան Ղուկասյանին այն բանից հետո, երբ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում Ղուկասյանին մեղադրանք են առաջադրել։
Դատական կարգով Վարդան Ղուկասյանը պահանջում է՝ հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող փաստացի տվյալները և վճարել դրա հետևանքով պատճառված ոչ նյութական վնասի փոխհատուցում՝ 500 000 դրամ։
Բացի այդ, Վ.Ղուկասյանը գտնում է, որ խախտվել է իր հիմնարար իրավունքը՝ արդար դատաքննության իրավունքը (անմեղության կանխավարկած), և դատական կարգով պահանջում է հաստատել խախտման փաստը և, որպես հիմնարար իրավունքների խախտմամբ պատճառված ոչ նյութական վնասի հատուցում, Հայաստանի Հանրապետությունից հօգուտ Վ.Ղուկասյանի բռնագանձել 500 000 դրամ։
Կարդացեք նաև
Գրիշա Բալասանյան
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:


















































