Aravot.am-ի տեղեկություններով՝ Արշակ սրբազանի հարցի քննության նպատակով ձևավորված հանձնախմբի նամակում, որը հրապարակվել է համացանցում, ներկայացված պահանջները վավեր չեն, քանի որ այն կազմվել է «ոտքի» վրա:
Մեր տեղեկություններով՝ հանձնախումբը առ այսօր որևէ ժողով չի գումարել ու չի լսել Արշակ սրբազանի պարզաբանումները։ Նույնիսկ հանձնախմբի անդամներից մեկը՝ Հայկազուն սրբազանը, իր հարցազրույցում ասել է, որ լավ չի հասկացել՝ ինչի տակ է ստորագրել։ Այսինքն` փաստաթուղթը կազմվել է հապճեպ, հանձնախումբը որևէ քննություն չի իրականացրել ու ներկայացված առաջարկները որևէ փաստական եզրահանգման արդյունք չեն։
Հիշեցնենք, որ Վեհափառ հայրապետի որոշմամբ՝ նոյեմբերի 5-ին ձեւավորված հանձնախումբը՝ ուսումնասիրելով Արշակ սրբազանին վերագրվող համացանցում տարածված անպարկեշտ տեսանյութերը, Վեհափառ հայրապետին առաջարկել էր՝ մինչեւ հայտնի կլինեն ՀՀ քննչական կոմիտեի փորձաքննության արդյունքները, եղելության իսկությունը, Վեհափառ հայրապետի տնօրինությամբ որոշակի ժամանակով կասեցվի Արշակ արքեպիսկոպոսի ՝ Մայր Աթոռում զբաղեցրած բոլոր պաշտոնները եւ եկեղեցական ծառայությունը: Հանձնախմբի անդամները առաջարկել են, որ մինչ այդ Արշակ սրբազանը բնակվի Մայր Աթոռից դուրս՝ամենայն հայոց կաթողիկոսի կողմից նախատեսված վայրում:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը տուժող չի ճանաչվել՝ իշխանությունների կողմից իրեն վերագրվող տեսանյութի վերաբերյալ քրեական վարույթով։
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ



















































