Լրահոս
Օրվա լրահոսը

«Միասին» շարժումը ողջունում է Գագիկ Ծառուկյանի նախաձեռնած «Առաջարկ Հայաստանին» ծրագիրը

Նոյեմբեր 25,2025 12:56

«Միասին» հասարակական-քաղաքական, այլընտրանքային շարժման խորհրդի համակարգող Արամ Սարգսյանը հանդիպել է Գագիկ Ծառուկյանի հետ՝ քննարկելու նրա նախաձեռնած «Առաջարկ Հայաստանին» ծրագրի խնդիրներն ու նպատակները։ «Միասին» շարժումը, հստակ գիտակցելով, որ ներկայումս Հայաստանի առջև ծառացած բազմաբնույթ ու խորքային խնդիրները որևէ քաղաքական ուժ կամ կուսակցություն չի կարող միայնակ լուծել, առաջնային է համարում այս իրավիճակում ուժերի, արդյունավետ գաղափարների և մասնագիտական ներուժի համախմբումը:

Ելնելով մոտեցումների համընկնումից՝ «Միասին» շարժումը կարևորում է «Առաջարկ Հայաստանին» ծրագրի շրջանակում Գագիկ Ծառուկյանի սահմանած սկզբունքը, համաձայն որի՝ այն վերկուսակցական ձևաչափ է և ունի համազգային օրակարգ ձևավորելու նպատակ:

«Միասին» շարժումը  պատրաստակամություն է հայտնում աջակցելու «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնության առաջխաղացմանը՝ հանուն երկրի կայուն զարգացման ու հանրային համերաշխության ձևավորման։ 

«Միասին» շարժման տեղեկատվական կենտրոն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930