Լրահոս
Օրվա լրահոսը

Վահան Կոստանյանը և Թեոդորա Կոնստանտինիդուն քննարկել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների  զարգացումները՝ ԵՄ խորհրդում Կիպրոսի առաջիկա նախագահության համատեքստում

Նոյեմբեր 25,2025 13:00

Նոյեմբերի 24-ին Նիկոսիայում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի և Կիպրոսի Հանրապետության ԱԳ նախարարության մշտական քարտուղար Թեոդորա Կոնստանտինիդույի ղեկավարությամբ կայացել են երկու երկրների արտաքին գործերի նախարարությունների միջև քաղաքական խորհրդակցություններ։

Քննարկումները վերահաստատել են երկու երկրների հանձնառությունը՝ առավել խորացնելու և զարգացնելու երկկողմ հարաբերությունները քաղաքական, տնտեսական և մշակութային ոլորտներում։ Կողմերը քննարկել են Հայաստան–ԵՄ հարաբերությունների ընթացիկ զարգացումները՝ ԵՄ խորհրդում Կիպրոսի առաջիկա նախագահության համատեքստում։

Զրուցակիցներն ընդգծել են, որ երկկողմ հարաբերությունների կարևորագույն ձեռքբերումներից է երկու երկրներում ռեզիդենտ դեսպանությունների բացումը, ինչը նախանշում է համագործակցության նոր փուլ։ Կողմերը սահմանել են համագործակցության խորացման հիմնական ուղղությունները՝ առանձնանշելով գործարար կապերը, կրթությունը և գյուղատնտեսությունը։ Ընդգծվել է բազմակողմ ձևաչափերում համագործակցության կարևորությունը։

Մտքեր են փոխանակվել մի շարք տարածաշրջանային և միջազգային օրակարգային հարցերի շուրջ։ Անդրադարձ է կատարվել օգոստոսի 8֊ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններին, Հայաստան–Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին, բանակցությունների վերսկսմանն ու Կիպրոսի հիմնահարցի լուծմանը` ընդգծելով կառուցողական ներգրավվածության և տարածաշրջանային խաղաղությունն ու անվտանգությունը խթանելու նպատակով միջազգային ջանքերի կարևորությունը` միջազգային իրավունքի լիարժեք պահպանմամբ։

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930