Փաստաբան Րաֆֆի Ասլանյանի ֆեյսբուքյան գրառումը
Նիկոլ Փաշինյանն այսօր իրավապահ մարմիններին ապօրինի քրեական հետապնդման վերաբերյալ հերթական հրապարակային հանձնարարությունը տվեց՝ իր բացահայտ սուբյեկտիվ, շահագրգիռ մեկնաբանություններով կատեգորիկ կերպով արձանագրելով, որ ՀԷՑ-ում կատարվածին այլ անուն, քան փողերի լվացում, չես կարող տալ, սրանք կոնկրետ փաստեր են։
Նա նույնիսկ հանցակազմն ու քրեական օրենսգրքի կոնկրետ հոդվածն է պատվիրում, մնում է քրեական հետապնդում հարուցելու մասին որոշումը գրեր և տար։ Իշխանատենչ այս մարդը, հանուն իր աթոռի, այլևս նույնիսկ առերևույթ, թեկուզ ձևական սահման չի ճանաչում։


















































