Լրահոս
Օրվա լրահոսը

Մհեր Կարագոզյան. ՀՀ տարածքում գործել են տարբեր տեսակի ապօրինի ձեռնարկատիրություններ, դրանց մասին վերին օղակներում իմացել, բայց չեն կանխել

Նոյեմբեր 25,2025 14:07

-Այսօր եկել ենք քաղաքացիների գումարների հետեւից, եկել ենք պահանջելու այդ շորթված գումարները, որովհետեւ այդ հանցագործությունները տեղի են ունեցել տվյալ պետական մարմինների թերի աշխատանքի արդյունքում,-այսօր Քննչական կոմիտեի շենքի դիմաց լրագրողներին ասաց «Հանրային վերահսկողություն» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ Մհեր Կարագոզյանը:

Նրա խոսքով՝ ՀՀ տարածքում գործել են տարբեր տեսակի ապօրինի ձեռնարկատիրություններ, դրանց մասին վերին օղակներում իմացել, բայց չեն կանխել. «Դրա հետեւանքով ունենք ավելի քան 20.000 տուժածներ: Զանգերի կենտրոնների միջոցով ներդրումային խարդախությունների ու այլ կիբեռհանցագործությունների հետեւանքով քաղաքացիները հայտնվել են ֆինանսական կազուսի առաջ»:

Մհեր Կարագյոզյանն ասաց՝ իրավասու մարմիններին փորձում են հիշեցնել իրենց պարտականությունները, որովհետեւ քաղաքացիները կույր աղիքներ չեն ցանկանում պահել, եթե իրավապահ կառույցները չաշխատեն, քաղաքացիները կփակեն այդ կառույցների դռները. «Հակառակ դեպքում մենք այս դռները կփակենք, մենք պատրաստ չենք կույր աղիքներ պահելու: Մենք պատրաստ չենք հարկեր վճարելու այն դեպքում, երբ որեւէ դեպքում մեր իրավունքները չեն վերականգնվում»:

Կարագյոզյանին այսօր քննչական կոմիտեի բակում ընդունեց նաեւ կոմիտեի ներկայացուցիչ Շիրազ Գրիգորյանը, պատասխանեց բարձրացված հարցերին:

Ըստ Գրիգորյանի՝ կոնկրետ զեղծարարությունների դեպքերով քրեական վարույթների շրջանակներում կան բացահայտումներ՝ մեղադրյալներ եւ տուժածների փոխհատուցում: Իսկ թե այդ բացահայտումները իրական զեղծարարությունների քանի տոկոսն են կազմում, պաշտոնյան չասաց:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930