Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջնային խնդիրներից է՝ ինչպես պետք է կրթական ծրագրերը վերափոխենք, որպեսզի մասնագետները, որոնք պատրաստվում են Բրյուսովի անվան պետական համալսարանում, շարունակեն լինել մրցունակ. Ժաննա Անդրեասյան

Նոյեմբեր 25,2025 14:36

Արամ Խաչատրյան համերգասրահում  տեղի է ունեցել Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի 90-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառում։

Միջոցառմանը  ներկա են եղել  Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ, Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը։

Նախարարը շնորհավորել է բուհի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներին, ներկա և նախկին ուսանողներին՝ կարևոր հոբելյանի կապակցությամբ՝ մատնանշելով բուհի յուրահատուկ ներկայությունը բարձրագույն կրթության համակարգում։

«Այս ոլորտում շատ բան ունենք վերաիմաստավորելու՝ կախված մերօրյա մարտահրավերներից։ Առաջնային խնդիրներից է՝ ինչպես պետք է կրթական ծրագրերը վերափոխենք, որպեսզի այն մասնագետները, որոնք պատրաստվում են Բրյուսովի անվան պետական համալսարանում, շարունակեն լինել մրցունակ։ Հուսով եմ՝ 90-ամյա պատմությունը մեզ տալու է բավարար իմաստություն և փորձը՝ ընդառաջ գնալու փոփոխություններին։ Այդ հնարավորությունը տալիս է նաև «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքը, որը բուհերի զարագացման համար նոր պայմաններ է ստեղծում»,- ասել է Ժաննա Անդրեասյանը։

Նա հույս է հայտնել, որ Բրյուսովի անվան պետական համալսարանը լավագույնս կկիրառի օրենքի ընձեռած հնարավորությունները՝ այն դարձնելով իր գործունեության ամենակարևոր ուղեցույցը։ Նախարարը հավաստիացրել է՝ բոլոր փոփոխությունների ու նախաձեռնությունների ճանապարհին ԿԳՄՍ նախարարությունը լինելու է բուհի կողքին։

Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես են եկել նաև փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը և բուհի ռեկտոր Դավիթ Գյուրջինյանը:

Հոբելյանական երեկոյի ընթացքում  հանդես է եկել Հայաստանի ազգային Ֆիլհարմոնիկ նվագախումբը․  հնչել են Արամ Խաչատրյանի, Ալեքսանդր Սպենդիարյանի, Գրիգոր Եղիազարյանի, Ալեքսանդր Հարությունյանի և Կոմիտասի ստեղծագործություններից հատվածներ:

ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930