Լրահոս
Օրվա լրահոսը

«Մարզերում պրոֆեսիոնալ սպորտին միտված մեծ ռեսուրս ունենք». հուշագիր՝ «Նազիկ Ավդալյան» հիմնադրամի և ԿԳՄՍՆ-ի միջև

Նոյեմբեր 25,2025 14:47

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «Նազիկ Ավդալյան» սպորտի զարգացման հիմնադրամի միջև կնքվել է համագործակցության հուշագիր:

Հուշագիրը համապատասխանաբար ստորագրել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և «Նազիկ Ավդալյան» հիմնադրամի հիմնադիր-տնօրեն, ծանրամարտի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Նազիկ Ավդալյանը:

Հուշագրի նպատակն է աջակցել սպորտի բնագավառում պետական քաղաքականության և հասարակական նախաձեռնությունների համատեղ իրականացմանը, երիտասարդ մարզիկների պատրաստմանը և միջազգային մրցաշարերին մասնակցության ապահովմանը, խթանել սպորտային ենթակառուցվածքների զարգացումը և դրանց մատչելիությունը, կրթական ու դաստիարակչական ծրագրերի միջոցով նպաստել առողջ ապրելակերպի տարածմանը:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է Նազիկ Ավդալյանին և ընդգծել՝ սպորտի բնագավառում առաջ գնալու և հաջողություններ գրանցելու առումով նա բազմաթիվ երեխաների ոգեշնչման աղբյուրն է. «Ուրախ եմ, որ սպորտի ոլորտում հիմնադրամ ձևավորելով՝ շարունակում եք Ձեր ներդրումն ունենալ ոլորտի զարգացման գործում: Լիահույս եմ՝ հուշագրի շրջանակում պետության հետ համագործակցելով՝ հատկապես մարզերում սպորտով զբաղվելու նոր հնարավորություններ կստեղծվեն»:

Նազիկ Ավդալյանն իր հերթին ընդգծել է պետության հետ համագործակցության կարևորությունը և շնորհակալություն հայտնել հնարավորության համար. «Մենք մարզերում պրոֆեսիոնալ սպորտին միտված մեծ ռեսուրս ունենք, որը հնարավորինս զարգացնելով՝ լուրջ արդյունքներ կգրանցենք»:

Կողմերը քննարկել են նաև առաջիկա անելիքներին վերաբերող տարբեր հարցեր:

ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930