Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիայում հայկական եկեղեցու վերանորոգման համար է 1.4 մլն դոլար է տրամադրվել

Նոյեմբեր 25,2025 15:25

Ermenihaber. Թուրքիայում վերանորոգվում է Դիարբեքիր նահանգի Սուր շրջանում գտնվող հայկական Սուրբ Սարգիս եկեղեցին։ Այն ունի 500 տարվա պատմություն։ Վերանորոգման աշխատանքները մեկնարկել են 2024-ից։

Թուրքական աղբյուրը նշում է, որ սա կլինի վերանորոգվող 2-րդ հայկական եկեղեցին Դիարբեքիրում։ Առաջինը Սուրբ Կիրակոսն էր։ Սուրբ Սարգիս եկեղեցու վերանորոգման նախագիծը հաստատվել է Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարության կողմից։ Նախագիծը ներառում է վերանորոգման աշխատանքներ, ինչպես նաև արհեստանոցների, կոնֆերանս դահլիճների և ցուցասրահի կառուցում:

Եկեղեցու վերանորոգման համար տրամադրվել է 60 մլն լիրա, որը համարժեք է մոտ 1.4 մլն դոլարի։ Ֆինանսավորումը կատարվել է Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարության, Սուրբ Կիրակոս եկեղեցու հիմնադրամի և Դիարբեքիրի քաղաքապետարանի կողմից։

Դիարբեքիրի նահանգապետ Մուրադ Զորլուօղլուն նշել է, որ հայկական այդ եկեղեցու վերանորոգումը զգալի ներդրում կունենա քաղաքի մշակութային բազմազանության գործում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930