«Ազատություն». Իսրայելական Jerusalem Post պարբերականը պնդում է, որ Հայաստանը սառեցրել է հնդկական Tejas մակնիշի կործանիչների ձեռքբերման գործարքը։
Որոշումն, ըստ թերթի, կայացվել է նախորդ շաբաթ Դուբայի ավիաշոուում տեղի ունեցած միջադեպից հետո, երբ օդանավի կործանման հետևանքով զոհվել էր դրա օդաչուն՝ հնդկական ռազմաօդային ուժերի սպա Նամանշ Սիալը։ Իսրայելական լրատվամիջոցը պնդում է, որ Երևանը պատրաստվում էր 12 միավոր Tejas-Mk-1A մակնիշի նորագույն կործանիչներ գնել։
Թերթի տեղեկություններով՝ գործարքի ընդհանուր ծավալը կարող էր կազմել 1 միլիարդ 200 միլիոն ամերիկյան դոլար։
Ռազմական թեմաներ լուսաբանող Defence Security Asia կայքը պնդում է, որ Հայաստանը քննարկում էր ընդհուպ մինչև 20 հնդկական օդանավերի գնման տարբերակը։
Կարդացեք նաև
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:


















































