Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Դեմիրճյանի գործունեությանը նվիրված հանդիպում «Արմավիր» ՔԿՀ

Նոյեմբեր 25,2025 16:20

Կարեն Դեմիրճյանի թանգարանի տնօրեն Վահագն Մամյանը և ավագ գիտաշխատող Ֆիրդուս Զաքարյանն այցելել են ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ։ Այցի ընթացքում նրանք ազատազրկված անձանց ներկայացրել են հայրենանվեր գործունեությամբ հայ ժողովրդի հիշողության մեջ առանձնահատուկ տեղ զբաղեցրած պետական գործիչ Կարեն Դեմիրճյանի կյանքի ու գործունեության նոր էջերը։

Այլ քրեակատարողական հիմնարկներում պահվող ազատազրկված անձինք ևս հնարավորություն են ունեցել մասնակցելու հանդիպմանը առցանց ձևաչափով։

Միջոցառման սկզբում ցուցադրվել է Կարեն Դեմիրճյանին նվիրված փաստավավերագրական ֆիլմ, որին հաջորդել է զրույց թանգարանի ստեղծման գաղափարի, ներկայացված ցուցանմուշների և հարուստ հավաքածուի ձևավորման շուրջ։ Խոսվել է նաև Կարեն Դեմիրճյանի կյանքի ուշագրավ և քիչ հայտնի դրվագների մասին։

Այցի ավարտին հյուրերը «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի գրադարանին նվիրել են Կարեն Դեմիրճյան անհատի և քաղաքական գործչի մասին պատմող գրքեր և մենագրություններ։

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930