Լրահոս
Օրվա լրահոսը

Եկեղեցում ես բաժանում չեմ տեսնում. Աբրահամ սրբազան

Նոյեմբեր 25,2025 17:27

Հայ Առաքելական եկեղեցու Վայոց Ձորի թեմի առաջնորդ տեր Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը եկեղեցում բաժանում չի տեսնում:

«Եթե դուք ցանկանում եք այդպիսի բաժանում տեսնել, ես այդպիսի բաժանում չեմ տեսնում»,- այսօր Մայր Աթոռում հրավիրված եպիսկոպոսաց ժողովից առաջ լրագրողներին ասաց Աբրահամ սրբազանը:

 

Նա ասաց, որ ժողովի օրակարգին ծանոթ չէ, այդ թվում՝ տեղեկություններ չունի՝ Արշակ սրբազանի ծառայության ժամանակավոր կասեցման հարցը կքննվի՞, թե՞ ոչ: Հարցին՝ ինքը ինչ դիրքորոշում ունի այդ հարցի վերաբերյալ, պատասխանեց՝ քննարկման արդյունքում կերեւա:

Հարցին՝ եթե իշխանությունները գան «վեհարանը վեհից» ազատելու, ինքը բարիկադի ո՞ր կողմում կլինի, Աբրահամ սրբազանը պատասխանեց՝ հստակ չի՝ կլինի՞, թե չի՞ լինի նման գործողություն. «Հուսամ՝ նման լարում ու ծայրահեղ վիճակ չի լինի ու դա կլինի լավագույնը: Ես չեմ կարող այս պահին ենթադրել ու պատասխանել, բոլորիս երազանքն է ունենալ խաղաղ ու ապահով երկիր»:

Նա ասաց՝ երկու կողմերի համար էլ կան ճանապարհներ եւ դրանք կարող են գտնվել:

Նա հստակ գնահատական չտվեց՝ կարգալույծ եղած քահանան եթե պատարագ է շարունակում մատուցել, պղծո՞ւմ է եկեղեցին: Ասաց՝ Մայր Աթոռը, եթե նման գնահատական ունի, ինքը դրան դեմ չի կարող լինել, բայց խուսափեց անձնական գնահատական տալ, օրինակ՝ Հովհաննավանքի կարգալույծ քահանայի դեպքով:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930