Հայ Առաքելական եկեղեցու հետեւորդ Անժելա Սարգսյանը խոստանում է՝ Փաշինյանի օրակարգի կողքին կանգնող հոգեւորականների կյանքը դարձնել դժոխք:
Նա պատմեց, որ Աբրահամ սրբազանի խոսքը եպիսկոպոսաց ժողովից առաջ լսել է ու համարում է ծամծմված, խուսափողական. «Շատ մեծ հույս ունեմ, որ մեր հոգեւորականները ողջամտությունը չեն կորցնի: Աբրահամ սրբազանի խոսքը լղոզված էր, ակնհայտ էր՝ համաձայն է այս խուժանապետության ռեժիմի օրակարգի հետ»:
Անժելա Սարգսյանը չբացառեց՝ իշխանության կողմից ճնշումներ կան հոգեւորականների վրա. «Նիկոլ Փաշինյանը տեսավ, որ հանրային աջակցություն չունի, ինքը չի կարող ժողովրդով գա այստեղ, գերադասեց ներքին պառակտումը, էդ էլ ոնց որ արդյունք չտվեց, անցավ կոմպրոմատներին»:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ այսօր Մայր Աթոռում եպիսկոպոսաց ժողով է հրավիրվել: Ժողովի օրակարգի մասին չկա տեղեկություն, բայց, ամենայն հավանականությամբ, կքննվի վերջին շաբաթներին կանոնական խախտումներով պատարագներ անցկացնող հոգեւորականների ու Արշակ սրբազանի ծառայության ժամանակավոր կասեցման հարցերը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































