Լրահոս
Օրվա լրահոսը

Նարեկ Կարապետյան. «Իշխող ուժի անդամներ կան, որ տեղյակ չեն՝ իրենց անունից գումար է փոխանցվել կուսակցությանը․ փողերի լվացումը սա է»

Նոյեմբեր 25,2025 21:12

«Ինչ վերաբերում է փողերի լվացմանը, ապա փողերի լվացում շատ տեղեր կտեսնենք․ տարբեր կուսակցություններ կան, որոնց անդամները տեղյակ չեն, որ այդ կուսակցությանը գումար են փոխանցել, օրինակ՝ իշխող։ Լրագրողները հարցնում են այդ կուսակցության անդամներին, ասում են՝ տեղյա՞կ եք, որ գումար եք փոխանցել ձեր կուսակցությանը, ասում են՝ ոչ։ Ուստի ձեր նպատակն է ուղղակի մի քանի ամիս ավել Սամվել Կարապետյանին պահել կալանավայրում, որ կարողանաք ընտրվել»,- իր ֆեյսբուքյան էջում տեղադրված տեսանյութով այսպիսի կարծիք հայտնեց «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը՝ անդրադառնալով ՀԷՑ ՓԲԸ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի հետ աշխատանքային քննարկման ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որակումներին։

Հիշեցնենք, որ այս քննարկման ժամանակ Ռոմանոս Պետրոսյանը նշել էր, որ իրենք կցորդիչների գնումը 120 միլիոն դրամից իջեցրել են 50 միլիոն դրամի, այսինքն՝ իբր երկու անգամ էժան են գնել։ Սա էլ Նիկոլ Փաշինյանը որակել էր՝ որպես «փողերի լվացում»։

Նարեկ Կարապետյանն այս առիթով նշեց․ «Ո՞ր երկրից է գնվել այդ նոր կցորդիչը։ Կցորդիչը մալուխային գծերը միացնող սարքն է, որը մալուխի գնի համեմատ փոքր գին ունի, բայց եթե որակով վատն է լինում, ամբողջ մալուխը խփում է։ 30 հազար դրամ ավել-պակաս վճարելու պատճառով վտանգ ես ունենում։ Չինական կցորդիրչներ են գնել, որտեղ շահում ես ընդամենը 30,000 դրամ, բայց տարվա կտրվածքով 50-60 միլիոն դրամ երկու-երեք տարվա ընթացքում կորցնում ես, կցորդիչները սկսում են խփել, այդ պատճառով երեք-չորս ժամ մարդկանց էլեկտրաէներգիան անջատված ես թողնում։ Մենք կարող էինք բերել ամենաէժան չինականը, բայց չունենալ որակական լավ իրավիճակ։ Այնպես որ, տվյալները սուտ են․ նույն մալուխը չէ, տարբեր տեխնիկական մալուխներ են։ Մեր ընկերությունն իր միջոցներով գնում է կատարել․ մեր փողն է, սակագնի փողը չէ»։

Նարեկ Կարապետյանը նաև հավաստիացրեց՝ ներդրումը երկու անգամ քիչ են արել․ «Հաստատած փողը՝ տրված մեր կողմից, մեր շահույթի հաշվին հատկացված գումարի 46 միլիարդից 23 միլիարդի ներդրում են արել։ Երկրում 23 միլիարդ քիչ ներդրում է արվել, որից մոտ 5 միլիարդ քիչ հարկ է գնացել, Ռոմանոս Պետրոսյանի նշանակումը հարկատուների հաշվին նստել է ևս 13 միլիոն դոլար։ Սրա մասին ոչ մեկ չի խոսում։ Արդեն երկիրը կորցրել է 50 միլիոն դոլար ներդրում միայն քաղաքական արկածախնդրության պատճառով՝ դեռ չհաշված մյուս թերությունները, որ մենք կունենանք ապագա ներդրողների հետ կապված, երբ իմանան, որ ոչ թե ազգայնացնում են, այլ վերջում ասում են՝ նոր ներդրող են ման գալիս․ իրենք սեփականատեր են փոխում, ազգությամբ հայ մարդուց վերցնում են և տալիս ուրիշ մարդու, բայց իրենց հետ ավելի բարիդրացիական հարաբերություններ ունեցող»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930