Լրահոս
Օրվա լրահոսը

«2018-2024-ի տվյալները ջնջվելուց հետո վերականգնվել են․ իմ խիստ ցուցումն է եղել»․ Նարեկ Կարապետյան

Նոյեմբեր 25,2025 19:44

«Երբ ասում են՝ տվյալներն անհետացել են, ուզում են ասել, որ եղել է անհամաչափ հավելագրում, որ մարդիկ չտեսնեն՝ ինչքան են սպառել։ Շատ ինքնավստահ ՀԷՑ կառավարիչն ասում է, որ չի վերականգնվել։ Որ դուք ճշմարտությունն այս պնդման ստուգեք, ասեմ՝ իհարկե, խնդիր եղել է, բայց ինքը մոռանում է նշել, որ ջնջվելուց հետո վերականգնվել է»,- իր ֆեյսբուքյան էջում տեղադրված տեսանյութով պարզաբանեց «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։

Անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀԷՑ ՓԲԸ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի աշխատանքային քննարկման ընթացքում հնչած պնդմանը, թե տվյալները ջնջվել են, Նարեկ Կարապետյանը պարզաբանեց․ «Վերականգնվել է նրա համար, որ իմ կողմից խիստ ցուցում է եղել և ծառայողական քննություն՝ իմ կողմից նախաձեռնված, որի արդյունքում վերականգնվել է երկու-երեք օրվա ընթացքում։ Նույն խնդիրը եղել է բանկային ԱՐՔԱ համակարգում՝ երեք ամիս առաջ և էլի խնդիրը լուծվել է երկու-երեք օրում։ Որպեսզի դուք վստահ լինեք, որ ապացուցելի է, գնում եք ՀԷՑ-ի գլխավոր գրասենյակներ և պահանջում ձեր՝ վերջին երկու-երեք տարվա սպառման տվյալները, ձեզ կտան տվյալների ցանկ, որով դուք կտեսնեք՝ ինչ սպառում եք ունեցել։ Ով չտեսնի, գրեք «Կասկադ» ընկերությանը, կտանք։ Այդ ծրագիրը գրվել է «Տաշիր» ընկերությունների խմբի կողմից։ Որտեղ գործարկել ենք այդ ծրագիրը, կորուստները 14 տոկոսից իջել է 6 տոկոս»։

Անդրադառնալով Ռոմանոս Պետրոսյանի այն պնդմանը, թե ժամանակին ՀԷՑ-ի տնօրեններն ու կառավարիչները թաքցրել ենք ՀԾԿՀ-ից տվյալների անհետացմանը փաստը, Նարեկ Կարապետյանն ասաց․ «Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ղեկավարը, եթե լավ հիշի, կհիշի, որ գիտի՝ այսպիսի խնդիր է եղել և դրան լուծում է տրվել»։ Նարեկ Կարապետյանը նաև ցավալի համարեց, որ երկրի ղեկավարն ուղղորդում է։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930