Լրահոս
Օրվա լրահոսը

«Դուք պատկերացրեք սրբազանների վիճակը, երբ ԱԱԾ մեկուսարանում տեսնում են ուրացող, ուխտադրուժ հոգեւորականների». Գառնիկ Դանիելյան

Նոյեմբեր 25,2025 21:55

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության դաշնակցական պատգամավոր Գառնիկ Դանիելյանը «Հայելի» ակումբում անդրադառնալով որոշ հոգեւորականների, մասնավորապես, Տ. Գեւորգ եպիսկոպոս Սարոյանի՝ իշխանության պատվերով մատուցվող արարողություններին մասնակցելու հնարավոր պատճառներին՝ ասաց. «Եթե կան կոմպրոմատներ, ուրեմն ինքը պիտի ասի, որ իրեն ստիպել են, պարտադրել են: Թող խոստովանի, ասի, որ իր վրա ճնշում է գործադրվել եւ մեղա գա, ներողություն խնդրի: Եվ այդ ժամանակ կաթողիկոսը, Ժողովը թող որոշի: Ամեն դեպքում, եթե ինքը մեղա չգա, իր մեղքը չընդունի, ես չեմ կարծում, որ իրեն եկեղեցում պահելը ճիշտ է, որովհետեւ ինքը եկեղեցական կանոնները խախտել է:

Մի կարեւոր բան եմ ուզում արձանագրել: Շաբաթվա ընթացքում առնվազն մի քանի այց եմ ունենում մեր սրբազան հայրերին: Բագրատ եւ Միքայել սրբազանները գտնվում են ԱԱԾ նկուղում: Որեւէ անգամ ես սրբազաններից չեմ լսել տրտնջոց, բողոք: Պարբերաբար դեղեր ընդունելով, գտնվելով առողջական ծանր վիճակում, երբեք այդ մասին չեն խոսել, չեն ասել այն լրջագույն առողջական խնդիրները, որ ունեն: Այդ ամենը տարել են արժանապատվությամբ, պատվով, ու փառք Տիրոջը՝ պատվով ու արժանապատվությամբ այդ ամենը տանում են: Դուք պատկերացրեք այդ մարդկանց վիճակը, երբ ԱԱԾ մեկուսարանում տեսնում են ուրացող, ուխտադրուժ հոգեւորականների»:

Գառնիկ Դանիելյանը արձանագրեց նաեւ հոգեւորականի՝ ոչ վաղ անցյալում արած հայտարարությունները. «Սա թուրք-ադրբեջանական հարձակում է», «Սա արշավ է եկեղեցու դեմ» ու շարունակեց: «Այս ամենն ասելուց, քեզ փրկելուց՝ վթարի ենթարկվելուց հետո առողջական ծանր վիճակում քեզ երկրորդ կյանք պարգեւելուց, քո առաջխաղացումն ապահովելուց, կողքդ կանգնելուց հետո ու Էջմիածնում քո արտասվելուց հետո մեկ էլ կանգնես, ասես՝ վայ, էս ինչ լավա, Նիկոլ եկել ե՞ս, արի մի հատ համբուրեմ, որ գնացել Ալլահշուքյուր Փաշազադեին, Ալիեւին միացել ես ու եկեղեցին քանդում ես, արի քեզ մի հատ համբուրե՞մ:

Եկեղեցական կանոնների համաձայն, Սուրբ եւ Անմահ պատարագներին պիտի անպայման հնչեցվի Արցախի, Արցախ Աշխարհի մասին, Վեհափառ Տիրոջ մասին, թեմի առաջնորդի մասին: Դա եկեղեցական կանոն է: Բայց դո՞ւք: Դուք գիտե՞ք ում եք ընդունել: Դուք եկեղեցու հարկի տակ ընդունել եք արցախցիների մասին ամենակեղտոտ խոսույթով հանդես եկող մարդկանց, Վեհափառի, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հասեին ամենակեղտոտ բառամթերքն օգտագործող մարդկանց: Դուք այդ մարդկանց ընդունել եք եկեղեցու հարկի տակ, բայց մի հատ ծպտուն չեք հանել, որ սրբազանները ԱԱԾ մեկուսարանում են եւ հալածանքների են ենթարկվում: Դուք մի ձայն չեք հանել, որ այսօր կին քաղբանտարկյալ կա քրեակատարողական հիմնարկում՝ Լիդյա Մանթաշյանը, որը խոշտանգումների է ենթարկվում: Ձայն չեք հանել, որ արցախցիների կողքը կանգնած քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը քաղաքական գործով դատապարտվել է: Ձայն չեք հանել, որ Գյումրիի քաղաքապետը հիմա ԱԱԾ մեկուսարանում առողջական ծանրագույն խնդիրներ ունի եւ մարդը կոմայի մեջ է ընկնում: Նույնը նաեւ սրբազանները: Քո հոգեւոր եղբայրները այսօր կտտանքների են ենթարկվում: Մկրտիչ Սրբազանը, որի մայրը՝ Վեհափառի քույրը, ասում են, Գեւորգ սրբազանին մոր պես է եղել: Ո՜նց կարող էիք դուք գնալ նման դավաճանության:

Քանի չկա եկեղեցու որոշում, մենք չենք կարող մեզ թույլ տալ ձեզ այլ ձեւով դիմել: Եկեղեցին կորոշի, մենք էլ մեր հետեւությունները կանենք: Բայց մեզ համար սա անընդունելի է: Փաստորեն ինքը հաշտ է եղել, որ իր հոգեւոր ընկերներին տանեն, խոշտանգեն: Ո՞նց ես նայելու սրբազանների աչքերին»,-ասաց պատգամավորը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930