Լրահոս
Օրվա լրահոսը

Այսինքն, ՀԷՑ բաժանորդները` ՀՀ քաղաքացիները շարունակելու են ֆինանսավորել Կոնջորյանի կնոջ աստղաբաշխական աշխատավարձը. «Հրապարակ»

Նոյեմբեր 26,2025 10:50

2025 թվականի հուլիսի 17-ին` Սամվել Կարապետյանի հայտնի հայտարարությունից ու դրան հաջորդած՝ Նիկոլ Փաշինյանի «ֆեյսբուքյան արդարադատությունից» անմիջապես հետո ԱԺ-ում ՀԷՑ-ի մասին հանկարծ «հիշեց» նաեւ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։ Նա առանձնապես ագրեսիվ էր ՀԷՑ-ի եւ Սամվել Կարապետյանի հասցեին։ Սակայն Կոնջորյանի այդ պոռթկումը պայմանավորված էր ոչ միայն վերեւից իջեցված հանձնարարությամբ, այլեւ խիստ անձնական մղումներով եւ կապված էր իր կնոջ՝ «Հայփոստի» տնօրեն Շուշան Ալեքսանյանի գործունեության հետ։

Բանն այն է, որ 2025 թվականի գարնանը ՀԷՑ-ը դիմել էր «Հայփոստի» գլխավոր տնօրեն Շուշան Ալեքսանյանին՝ Կոնջորյանի կնոջը, առաջարկելով իջեցնել քաղաքացիներից էլեկտրաէներգիայի ծախսի դիմաց վարձավճարների ընդունման համար նախատեսված միջնորդավճարը եւ համապատասխանեցնել այն ՀՀ-ում գործող բանկերի կողմից նախատեսված միջնորդավճարին։

ՀԷՑ-ը «Հայփոստի» տնօրենին առաջարկել էր իրենց միջնորդավճարն էլ իջեցնել ՀՀ բանկերի կողմից առաջարկվող միջնորդավճարի մակարդակին։

Սակայն «Հայփոստի» միջնորդավճարի իջեցումը եւ համապատասխանեցումը շուկայականին, ըստ ամենայնի, մտահոգել է Կոնջորյանի կնոջը, որը հաշվարկել է, որ այդ դեպքում առանց այն էլ վատ կառավարման արդյունքում ծանր ֆինանսական վիճակում գտնվող «Հայփոստի» բյուջեում մոտ 200 մլն դրամի դեֆիցիտ է առաջանալու:

Ուստի ՀԷՑ-ի առաջարկության քննարկումը, որը նպաստելու էր համակարգում խնայողություններ ապահովելուն, Կոնջորյանի կնոջ կողմից արհեստականորեն ձգձգվում էր, եւ ՀԷՑ-ի ազգայնացումը հարմար առիթ էր Կոնջորյան ընտանիքի համար` տապալելու այս նախաձեռնությունը։

ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարչի նշանակումից հետո, ըստ մեր աղբյուրների, Կոնջորյանին, ենթադրաբար, հաջողվել է պայմանավորվել ՀԷՑ-ի նոր կառավարչի հետ, ինչի արդյունքում նշված առաջարկի քննարկումը վիժեցվել է՝ էներգահամակարգին զրկելով մոտ 200 մլն դրամի պոտենցիալ խնայողությունից։ Այսինքն, ՀԷՑ բաժանորդները` ՀՀ քաղաքացիները, անուղղակիորեն շարունակելու են ֆինանսավորել Կոնջորյանի կնոջ աստղաբաշխական աշխատավարձը եւ փարիզյան վոյաժները:

Արեգ Մարգարյան

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930