Իջեւան համայնքի նախկին ղեկավար Վարդան Ղալումյանի գործով դատավարությունը շուտ սկսվեց։ Օրերս Հակակոռուպցիոն կոմիտեն հաղորդագրություն էր տարածել, որ Իջեւան համայնքի նախկին ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Վ. Ղ.-ն չարաշահել է պաշտոնեական լիազորությունները, որի հետեւանքով անհատույց տրամադրման եւ ուղղակի վաճառքի միջոցով օտարման ոչ ենթակա անշարժ գույքն օրենքի պահանջների խախտմամբ ուղղակի վաճառքով օտարել է էականորեն ցածր՝ կադաստրային արժեքից շուրջ 3 անգամ պակաս գնով, ինչն էական վնաս է պատճառել հասարակության եւ համայնքի օրինական շահերին։
Նոյեմբերի 25-ին հակակոռուպցիոն դատարանում այդ գործով դատական նիստ է կայացել։
Դատավոր Գիվի Հովհաննիսյանը փոխել է Վարդան Ղալումյանի խափանման միջոցը, բացակայելու արգելքը փոխարինվել է 500 հազար դրամ գրավով։
Ոսկան Սարգսյան
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:


















































