Լրահոս
Օրվա լրահոսը

«Պարոնայք պաշտոնաթող նախագահներ, եթե դուք իսկապես ուզում եք, որպեսզի Նիկոլ Փաշինյանը պարտվի, ապա չպետք է մասնակցեք 2026 թվականի ընտրապայքարին»

Նոյեմբեր 26,2025 11:11

«Իմ խոսքն ուզում եմ ուղղել պաշտոնաթող նախագահներին՝ պարոնայք պաշտոնաթող նախագահներ, եթե դուք իսկապես ուզում եք, որպեսզի Նիկոլ Փաշինյանը պարտվի, ապա դուք չպետք է մասնակցեք 2026 թվականի ընտրապայքարին»,- այսօր հրավիրած ասուլիսում ասաց «Միասնության թեւեր» շարժման ղեկավար Արման Թաթոյանը։

Նա նշեց, որ այսօր Հայաստանի ներքաղաքական կյանքը վերածված է մրցավազքի, մի խումբ մարդիկ մեր խնդիրների պատճառներ են, մեկ այլ խումբ մարդիկ անկարողներ են ուղղակի, որոնք եկել են այս առկա խնդիրներին իբր թե լուծելու, բայց դրանք ավելի են խորացնում։ Եվ ստացվել է այնպես, որ մեր երկրում առկա է փակ շղթա, քաղաքական համակարգը երկու թեւեր ունի՝ մեկը Նիկոլ Փաշինյանն է, մյուսը՝ նախկին նախագահների համակարգը։ Նիկոլ Փաշինյանը պարզապես սնվում է նախկին նախագահներից, այս երկու համակարգերն իրար ուժեղացնում են։

«Նիկոլ Փաշինյանը հենց այդպես է եկել է իշխանության՝ նախկին նախագահների ատելության վրա ու հիմա էլ երկիրը պահում է ատելության ու թշնամանքի այս փակ շղթայի մեջ։ Այս փակ շղթան այնպես է ստացվել, որ այս երկու համակարգերը՝ նախկին նախագահներն ու Նիկոլ Փաշինյանն առանց իրար պարզապես գոյություն ունենալ չեն կարող։ Եվ այսպես երկիրը մշտապես մնացել է անցյալում։ Այս ամենի արդյունքում անգամ ամենաաբսուրդային բաներն են ստացվում, որոնք մեր երկրի անվտանգության ու մարտահրավերների տեսակետից ուղղակի կործանարար են, մի մասը մեզ տանում է դեպի Բելառուս, մյուս մասը՝ Նիկոլ Փաշինյանը մեզ ուզում է դարձնել Ադրբեջանի վիլայեթ։ Այս համակարգի պատճառով է, որ նախկին նախագահների եւ Փաշինյանի վեճն այպիսի դրսեւորումներ է ստացել, որ մի կողմից հայտարարվում է, որ պատերազմը հրահրել է Փաշինյանը, մյուս կողմից էլ Փաշինյանը հայտարարում է, թե Հայաստանի զինվորներն ինչո՞ւ են ծառայում Հայաստանից դուրս։ Սրանք մեր պետական շահերին հակասող հայտարարություններ են։

Իսկ իրականությունը հետեւյալն է՝ ստացվում է, որ մենք ունենք 60-70 տոկոս քաղաքացիներ, որոնք պարզապես չեն մասնակցում քաղաքական կարեւորագույն որոշումների կայացմանը մեր երկրում։ Մարդիկ պարզապես հուսահատության մեջ են հայտնվել եւ ընդհանրապես չեն էլ գնում ընտրությունների։ Եվ ես ուզում եմ ասել, որ հավակնում եմ դառնալ նրանց ձայնը։ Հարգելի քաղաքացիներ, մենք եկել ենք ասելու, որ դառնալու ենք ձեր ձայնը, եւ բոլորով միասին ճեղքելու ենք այս համակարգը, որը իմ համոզմամբ առնվազն 5 տարիներին թունավորում է մեր քաղաքական կյանքը»,- ասաց Թաթոյանը։

Նա նշեց՝ երբ ընտրությունը եւ մրցավազքը Փաշինյանի եւ նախկին նախագահների միջեւ է, ապա Փաշինյանը միշտ հաղթելու է․ «Եվ ես հստակ ուզում եմ ասել՝ Փաշինյանի իշխանությունն այսօր երեք հենասյուն ունի՝ առաջինը՝ նախկին նախագահները, երկրորդ՝ եկեղեցին, երրորդ ռուսները»։

Երբ մրցավազքը Փաշինյանի եւ նախկին նախագահների միջեւ է, ապա Փաշինյանը միշտ հաղթելու է։

Մանրամասները՝ տեսանյութում

Թաթոյանն անդրադարձավ հարցին՝ ինչպե՞ս լուծել այս խնդիրները։ «Հստակ ուզում եմ երեք բան նշել՝ ուժեղ պետություն, ուժեղ անվտանգություն եւ արդար երկիր։ Սրանք այն երեք հենասյուներն են, որոնք մեզ տանում են եւ տանելու են առաջ։ Մենք նախ եւ առաջ արտաքին քաղաքական բնագավառում խորացնելու ենք մեր հարաբերությունները ԱՄՆ հետ, որովհետեւ ԱՄՆ-ն մեզ համար վստահելի գործընկեր է»,- ասաց նա։

Թաթոյանն ասաց, որ երբ ինքը լինի վարչապետ, առաջին օրն իր հրամանով ստեղծվելու է հատուկ հանձնաժողով, որը հանձնարարական է ստանալու վեց ամսվա ընթացքում ներկայացնել անվտանգության բնագավառի բարեփոխումների ծրագիր։ «Այդ ծրագիրն անմիջապես սկսելու ենք իրականացնել, եւ մենք առաջին հինգ տարվա մանդատի շրջանակում հասնելու ենք մեր հակառակորդի հետ անվտանգության հարցում զսպման, իսկ հետո՝ լիարժեք հավասարակշռության։ Ես համոզված եմ, որ միայն ուժեղ լինելու շնորհիվ է, որ մենք կարող ենք ունենալ խաղաղություն»,- նշեց նա։

Թաթոյանն ասաց, որ մշակել են նաեւ հստակ տնտեսական աճի ծրագիր։

Նա նաեւ հայտարարեց, որ բանավեճի է հրավիրում Փաշինյանին․ «Պարոն Փաշինյան, ես հունվարի 15-ին ձեզ հրավիրում եմ բանավեճի, ընտրեք ձեր ուզած տեղն ու հարցերը, Պետրոս Ղազարյանին էլ կարող եք ձեզ հետ բերել, որ ձեզ մենակ չզգաք»։

 

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930