ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը
Փաշա Զադեն Հայ Եկեղեցու հանդեպ ագրեսիվ կեցվածք դրսևորելու հրահանգը խիստ հետևողականորեն կատարելով (արդեն հասցրել է չորս անգամ հրապարակավ զրպարտանք հնչեցնել), հետապնդում է ոչ միայն հեռահար, այլև կոնկրետ իրավիճակային նպատակներ, որոնցից առաջնահերթը հատկապես՝ շինծու դատավարության զոհ հայ ռազմագերիներին առնվազն այս փուլում, այն էլ Հայ Եկեղեցու միջնորդությամբ հանձնելու հնարավորությունը ամեն գնով բացառելն է: Ուստի տքնում է ուղղակի խափանել որևէ ձևաչափով իր հետ Վեհափառ Տիրոջ հնարավոր հանդիպումը:
Իհարկե, խիստ մտահոգված են նաև Արցախի թեմը պահպանելու, Հայոց ցեղասպանության և նմանաբնույթ այլ առանցքային հարցերի առնչությամբ Վեհափառ Տիրոջ և Մայր Աթոռի դիրքորոշումներով: Սրանք ոչ թե բացառում են իրական փոխշահավետ բարեկամությունը, այլ առավել կայուն, ազնիվ և երկարատև հարաբերությունների անփոխարինելի գրավական են:
Ինձ վիճակվել է ներկա լինել վերջին շրջանում Կիրիլ Պատրիարքի մոտ Վեհափառ Տիրոջ և Փաշա Զադեի բոլոր եռակողմ հանդիպումներին, որոնց ողջ ընթացքում արտաքուստ ագրեսիվ այդ հոգևոր առաջնորդը ակնհայտ վերածվում էր ինքնուրույն դեմք ու միտք չունեցող սովորական կատարածուի:
Կարդացեք նաև
Ինչևէ, բոլոր այդ հանդիպումներն արդյունք են տվել, ինչն ընդունված չէ լուսաբանել, շատերն առանց այդ էլ են հասկացել:
Աստված պահապան Հայ Եկեղեցուն…


















































