«Միասնության թեւեր» շարժման ղեկավար Արման Թաթոյանն այսօր հրավիրած ասուլիսում անդրադարձավ այն տեղեկություններին, թե իր անունը կապվում է երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ։
«Ես միշտ եմ եղել անկախ, հիմա էլ եմ ասում՝ եղել եմ անկախ։ Այս հարցին ուզում եմ հստակ պատասխան տալ՝ հանկարծ որեւէ մեկը չմտածի, որ ես խուսափում եմ։ Ես երբեք չեմ կատարել հանրապետության ղեկավարներից որեւէ մեկի հրամանը։ Ես երբեք չեմ եղել հանրապետության ղեկավարներից որեւէ մեկի կուսակցության ներքո։ Սա ինձ մշտապես պահել է անկախ, ես երբեք ֆինանսական կախվածություն չեմ ունեցել, հիմա էլ չունեմ հանրապետության որեւէ ղեկավարից։ Եվ սա ես միշտ եմ ասում մեր ժողովրդին, երբ գնում եմ հանդիպումների։ Եվ հիմա էլ ուզում եմ հրապարակային ասել, որ որեւէ մեկը չփորձի հանկարծ մեզ արատավորի եւ թույլ չտա, որպեսզի մենք կարողանանք մեր ծրագրերն իրականացնել»,- հայտարարեց Թաթոյանը։
Նա նշեց, որ այդ ամենն իր գործունեության վրա չի ազդում․ «Եթե որեւէ մեկը մտածում է, որ այսպիսի լուրեր տարածելով, կեղծիքներով իմ վրա ազդեցություն կունենա, ես այդ մարդը չեմ»։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































