Լրահոս
Օրվա լրահոսը

«Այն մարդիկ, ովքեր գնացին Ադրբեջան եւ հիմա ակտիվ տարածում են ադրբեջանական ուղերձները, Նիկոլ Փաշինյանի գործակալներն են»․ Արման Թաթոյան

Նոյեմբեր 26,2025 12:22

Հայաստանի քաղհասարակության ներկայացուցիչներն օրերս Բաքու կատարած այցից հետո Հաջիեւի ուղերձները փոխանցեցին հայ հասարակությանը, հայտարարեցին, թե իբր Բաքուն պատրաստ է խաղաղություն հաստատել Հայաստանի հետ։

«Միասնության թեւեր» շարժման ղեկավար Արման Թաթոյանին այսօր հրավիրած ասուլիսում «Առավոտ»-ը հարց ուղղեց․ «Խոսվում է Հայաստանի եւ Ադրբեջանի հասարակությունների միջեւ խաղաղության հաստատման մասին։ Դա որքանո՞վ եք իրատեսական համարում Ադրբեջանի այս քաղաքականության պայմաններում, երբ բանտերում են հայ գերիները, արցախցիների նկատմամբ տեղի են ունեցել ցեղասպանական գործողություններ, նրանք չեն կարողանում վերադառնալ ու անվտանգ ապրել իրենց հայրենիքում, ադրբեջանական զորքերն օկուպացված են պահում ՀՀ տարածքը, իսկ այդ երկրի քաղաքական ղեկավարությունը շարունակական տարածքային պահանջներ է ներկայացնում Հայաստանին։ Այս պայմաններում իրական խաղաղություն հնարավո՞ր է»։

Արման Թաթոյանն ասաց․ «Այն մարդիկ, ովքեր գնացին Ադրբեջան եւ հիմա ակտիվ տարածում են ադրբեջանական ուղերձները, այդ մարդիկ ինձ համար Նիկոլ Փաշինյանի գործակալներն են, Նիկոլ Փաշինյանի ներկայացուցիչներն են։ Եվ նրանք հիմա Նիկոլ Փաշինյանի այդ քաղաքականությունն են իրագործում, եւ Նիկոլ Փաշինյանը, պատասխանատու լինելով այդ ամենի համար, ավելի է բացում Ադրբեջանի ձեռքերը, որպեսզի մեր նկատմամբ էլ ավելի մեծ վտանգավոր քայլեր ձեռնարկեն»։

Մանրամասները՝ տեսանյութում

Նա նշեց, որ ակնհայտ է՝ Փաշինյանն ամբողջությամբ ձախողել է «խաղաղության օրակարգը»։ Մի երկրի ղեկավարը, որը նոր պարտություն ու ցեղասպանություն է բերել, չի կարող խաղաղության օրակարգից խոսել։ «Խաղաղությունն այն է, ինչ իրականում մենք ենք առաջարկում»,- հավելեց նա։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

«Առավոտ». Նշենք, որ «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության անդամ, «Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոն» ՀԿ նախագահ Արեգ Քոչինյանն էլ ասուլիսում եւ իր ֆեյսբուքյան էջում հայտարարել էր. «Հիմա Հայաստանի քաղաքական դաշտում ով դեմ է հայ-ադրբեջանական կարգավորմանը՝ կա՛մ օտարերկրյա գործակալ է, կա՛մ քաղաքական ապուշ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930