Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆասթ բանկը Նոր Նորքում բացել է նոր՝ 38-րդ մասնաճյուղը

Նոյեմբեր 26,2025 12:38

Ֆասթ բանկը Երևանի Նոր Նորք վարչական շրջանի Գայի պողոտա 19/10 հասցեում բացել է իր նոր՝ 38-րդ մասնաճյուղը։ Թվային նորարարություններով զինված նորաբաց մասնաճյուղը մատուցում է ամբողջական բանկային ծառայություններ թե՛ իրավաբանական, թե՛ ֆիզիկական անձանց, իսկ Բանկի անձնակազմը պատրաստ է հաճախորդներին տրամադրել բարձրակարգ խորհրդատվություն։

Ֆասթ բանկի զարգացման տնօրեն Արմինե Տեր-Հովսեփյանը նշել է․ «Մասնաճյուղն ունիվերսալ է, հիմնական նպատակներից է նաև հասարակության ֆինանսական կրթումը: Այստեղ մենք նպատակ ունենք հաճախորդներին ծանոթացնելու ժամանակակից բանկային ծառայությունների և պրոդուկտների հետ, ինչպես նաև ներկայացնելու դիջիթալ բենքինգի հնարավորությունները և առավելությունները»:

Նորաբաց մասնաճյուղում հաճախորդները հնարավորություն ունեն օգտվել Ֆասթ բանկի ամբողջական ծառայությունների փաթեթից՝ հաշիվների վարումից մինչև վարկային և ավանդային ծրագրեր։ Մասնաճյուղը համալրված է նաև թվային լուծումներով, որոնք հնարավորություն են տալիս արագ և արդյունավետ կազմակերպել ֆինանսական գործարքները։

Ֆասթ բանկը վերջին շրջանում վերաբրենդավորել է մասնաճյուղերը, միաժամանակ բացելով նորերը։ Նոր՝ 38-րդ սրահի բացումը ևս մեկ անգամ ընդգծում է Բանկի հետևողական ռազմավարությունը՝ լինել առավել մոտ հաճախորդներին և ընդլայնել մատչելիությունը։

Ֆասթ բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 գրաֆիկով ներկայացված է Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում։

Ֆասթ բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930