Լրահոս
Օրվա լրահոսը

Մասնագիտությամբ ու բնույթով էներգետիկ․ ինչպես Անուշը վերածեց ճանապարհի հանդեպ սերը մասնագիտության

Նոյեմբեր 26,2025 12:50

Tert.am. Հաճոյախոսություններ, հիացմունքի «wow»-ներ, թեյավճարներ․ տիկին Անուշը, որպես կանոն, այսպես է ավարտում աշխատանքային օրը։

«Պատահական մարդիկ, վարորդները, երբ ինձ տեսնում են ղեկին, ժպտում են, հիացած ծափահարում։ Ուղևորներից ոմանք ասում են՝ ի՜նչ գեղեցիկ ձայն ունեք, ձեր մեքենայի աուրան ձեզ նման գեղեցիկ է։ Շա՜տ կոմպլիմենտներ եմ ստանում, դա ինձ իսկապես ուրախացնում է»,- ասում է Անուշը, որն արդեն 5 տարի համագործակցում է Yandex Go-ի հետ։

Անուշը վարել սկսել է 10 տարեկանից՝ իհարկե, իրենց տնամերձ տարածքում։ Այժմ Premier սակագնի ուղևորություններ է կատարում Երևանում։ «Ultima Premier» պրեմիում ծառայությանը, ի դեպ, կարող են միանալ միայն բարձր վարկանիշ ունեցող վարորդները, որոնք անցել են խիստ ընտրության փուլ, այդ թվում՝ առցանց թեստավորում և քննություն։

Տիկին Անուշը խստորեն հետևում է բոլոր մանրուքներին․ բիզնես դրես կոդը երբեք չի խախտում։ Իսկ մեքենայում անթերի մաքրություն ու կարգուկանոն է․ ուղևորները կարող են լիցքավորել հեռախոսը, միացնել իրենց սիրելի երաժշտությունը, կարգավորել սրահի ջերմաստիճանը։ Նաև անձեռոցիկ ու ջուր կա սրահում։

Ժպտերես վարորդը պատմում է, որ սերը դեպի մեքենա մանկությունից է եկել։ «Շատ եմ սիրել, որովհետև ծնվել ու մեծացել եմ մեքենայում։ Այսինքն՝ հայրս միշտ մեքենա է ունեցել»,-ասում է նա՝ հիշելով, թե ինչպես էր վաղ դպրոցական տարիքից հայրիկին խնդրում, որ նստի ղեկին։

«Երբ դարձա 10 տարեկան, նա ինձ թույլ տվեց վարել։ Հիշում եմ՝ հատուկ կոշիկ էր պատվիրել կոշկակարին, որ ոտքս հասներ մեքենայի ոտնակին։ Նաև բարձ էր հարմարեցրել նստատեղին»,-պատմում է Անուշը՝ նշելով, որ այսօր պարզապես չի պատկերացնում կյանքն առանց մեքենա։

Տիկին Անուշը թե՛ մասնագիտությամբ, թե՛ բնույթով էներգետիկ է։ ՀԷՑ-ում է աշխատել 6 տարի։ «Էներգետիկի աշխատանքն ավարտելուց հետո անցնում էի վարորդի աշխատանքին։ Վարում էի, որպեսզի կողմնակի եկամուտ ունենամ։ Yandex-ը տալիս է այդ հնարավորությունը՝ որ ժամին ուզում ես, կարող ես մտնել երթուղի և երբ ուզում ես, կարող ես դուրս գալ»,- ասում է նա։

Տիկին Անուշը երբեք առանց աշխատանք չի մնացել։ Ժամանակին հագուստի բիզնես էլ է ունեցել, բայց մեքենա վարելն է իր տարերքը։

Առաջին անգամ է էլեկտրամոբիլի ղեկին։ Ասում է՝ շատ հարմարավետ է։ «Այնքան հարմարավետ մեքենա է, որ անգամ չափսերն ինձ չխանգարեցին։ Նախկինում հաճախ էր պատահում, որ հոգնում էի, կանգնում էի, նստարանը հետ տանում, որ մեջքս հանգստանար։ Կամ իջնում, սուրճ էի խմում, որ թարմանայի։ Իսկ հիմա բոլորովին դրա կարիքը չունեմ․ մեքենան ինձ հաճույք է պատճառում, ոչ թե հոգնեցնում»,- ասում է Անուշը, ապա եռանդով իջնում մեքենայից, բացում դռները և հավելում՝ «ահա այսպես ամեն անգամ իջնում եմ, օգնում ուղևորներին, հատկապես եթե իրեր են ունենում։ Իհարկե, տղամարդիկ թույլ չեն տալիս, բայց կանանց միշտ աջակցում եմ»։

Տիկին Անուշը գոհ է իր վաստակած գումարից, հատկապես որ, ինչպես ինքն է ասում, կոպեկ առ կոպեկ և առանց րոպե ուշանալու նստում է հաշվին։

Շատերին է խորհուրդ տալիս միանալ Yandex Go-ին։ Անգամ նրա դուստրն է մտածում հիմնական աշխատանքից հետո մեքենա վարել ու հավելյալ գումար աշխատել։ Ինքն էլ սատարում է։ Ասում է՝ երկու երեխա ունի, այդպես հոգսերը էականորեն կթեթևանան։

«Հատկապես կանանց եմ խորհուրդ տալիս միանալ, որովհետև համոզված եմ՝ որքան շատ լինեն կին վարորդները, այնքան երթևեկությունն ավելի լավը կլինի»,-ամփոփում է տիկին Անուշը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930