Լրահոս
Օրվա լրահոսը

«Հերթական անգամ Լիդյայի կալանքի երկարաձգումն այլ կերպ, քան պատիժ հնարավոր չէ որակել»․ Էլինար Վարդանյան

Նոյեմբեր 26,2025 12:54

«Ժողովրդավարության հետընթացի պայմաններում ահագնացել են քաղաքական ճնշումները։ Իմ տվյալներով՝ գրեթե 70 անձ ենթարկվում է քրեական հետապնդման՝ քաղաքական դրդապատճառներով։ Իսկ նրանցից գրեթե 40-ը գտնվում են քրեակատարողական հիմնարկներում»,- «ՀՀ-ում առկա քաղբանտարկյալների եւ նրանց խախտված իրավունքների վերականգնման մասին» լսումների ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը։

Նա թվարկեց, թե որ խմբերին պատկանող անձինք են գտնվում քրեակատարողական հիմնարկներում․ «Քրեակատարողական հիմնարկներում են գտնվում հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցին ներկայացնող արքեպիսկոպոսներ, հոգևոր սպասավորներ և ծառայողներ, հայրենիքի պաշտպանության գործում իրենց կյանքը նվիրած զինծառայողների ընտանիքի անդամներ, հարազատներ, ընդդիմադիր քաղաքական կուսակցությունների ղեկավար մարմինների և երիտասարդական միությունների անդամներ, քաղաքական և քաղաքացիական գործունեություն իրականացնող և կամ քաղաքական իշխանությանը քննադատող անձինք, հասարակական և բարեգործական գործունեություն իրականացնող անձինք, ՀՀ և ԱՀ պատգամավորներ, համայնքի ղեկավարներ, ավագանու անդամներ և ՏԻՄ աշխատակիցներ»։

Անդրադառնալով ԵԽԽՎ-ի՝ անձին քաղբանտարկյալ սահմանելու համար չափանիշներին և թվարկելով դրանք՝ Էլինար Վարդանյանն ասաց․ «Իմ կողմից մատնանշված 40 բանտարկյալների պարագայում այս չափանիշները կիրառելի են։ Ուզում եմ քաղբանտարկյալներից անդրադառնալ Լիդյա Մանթաշյանին։ Նա այս պահին միակ կին քաղբանտարկյալն է։ Հերթական անգամ նրա կալանքի երկարաձգումն այլ կերպ, քան պատիժ Լիդյայի նկատմամբ հնարավոր չէ որակել։ Ակնհայտ է, որ այդ կալանքի հետևում թաքնված է քաղաքական պատվեր»։

 

Լսումներն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930