Լրահոս
Օրվա լրահոսը

Վանաձորում սպանության փորձի վերաբերյալ վարույթի նախաքննությունն ավարտվել

Նոյեմբեր 26,2025 13:54

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2025 թվականի օգոստոսի 9-ին Վանաձոր քաղաքում կողմերի միջև տեղի ունեցած վիճաբանության ժամանակ Մ.Կ.-ն իր մոտ գտնվող կտրող-ծակող առարկայով հարվածներ է հասցրել Կ.Բ.-ի կրծքավանդակի և պարանոցի շրջանին՝ առողջությանը պատճառելով ծանր մարմնական վնասվածք, որից հետո Ն.Բ.-ն ապօրինի կերպով ձեռք բերված հրազենի գործադրմամբ կրակոցներ է արձակել Մ.Կ.-ի և Է.Բ.-ի ուղղությամբ:

Ն.Բ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ և 6-րդ կետերով (առողջությանը ծանր վնաս պատճառելը), 167-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 8-րդ կետերով (առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը) և 335-րդ հոդվածի 1-ին մասով (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը) և Մ.Կ.-ի նկատմամբ՝ 44-155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանության փորձը):

Մեկ անձի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը, մյուսի նկատմամբ՝ տնային կալանքը:

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930