Լրահոս
Օրվա լրահոսը

«Ասում ենք՝ սա իմ քաղբանտարկյալն է, էն մեկն իմը չէ»․ Արմեն Աշոտյան

Նոյեմբեր 26,2025 13:50

«Երբեմնի երկիր Հայաստանը, որը թանգարան էր բաց երկնքի տակ, այսօր բանտ է բաց երկնքի տակ»,- «ՀՀ-ում առկա քաղբանտարկյալների եւ նրանց խախտված իրավունքների վերականգնման մասին» լսումների ժամանակ հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

Նա ցավով նշեց՝ դեռևս ընդդիմադիր դաշտում խաղում ենք «սվոյ, չուժոյ» խաղը․ «Ասում ենք՝ սա իմ քաղբանտարկյալն է, էն մեկն իմը չէ։ Քաղբանտարկյալների գոյությունը «Միսս տիեզերք» չէ, որ մարդ իր սիրած քաղբանտարկյալին ընտրի։ Այս բոլոր հարցերը պետք է բարձրաձայնվեն»։

Ըստ Արմեն Աշոտյանի՝ քաղբանտարկյալների գոյությունը միայն անձնական պատմություն չէ, նաև քաղաքական հիվանդության ախտորոշում է․ «Օրերս կարդացի, որ Ֆրանսիայի նախկին նախագահ Սարկոզին 20-օրյա բանտային կյանքի մասին գիրք է գրել, պատկերացնո՞ւմ եք՝ Մամիկոն Ասլանյանը 2,7 տարվա բանտային կյանքի մասին, որ գրեր, «война и мир» կլիներ»։

Լսումներն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930