Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻԵԴ-ը Թուրքիային մեղավոր է ճանաչել՝ խոշտանգումների արգելքը խախտելու համար

Նոյեմբեր 26,2025 15:08

Ermenihaber. Եվրոպայի մարդու իրավունքների դատարանը (ՄԻԵԴ) 2013-ի մայիսի 1-ին Ստամբուլի կենտրոնական Թաքսիմի հրապարակում իրականացված ցույցերի ընթացքում ոստիկանական գործողությունների հետևանքով տուժած Իբրահիմ Աքանի գործով Թուրքիային մեղավոր է ճանաչել։

Նշվում է, որ այդ օրը Աքանը ցանկացել էր ընդամենը քայլել Թաքսիմի հրապարակով, բայց հայտնվել էր ոստիկանության կիրառած բիրտ գործողությունների թիրախում. արցունքաբեր նռնակը պայթել և հարվածել էր վերջինիս աչքին, ինչի հետևանքով քաղաքացին աչքն ամբողջությամբ կորցրել էր ու 33 տոկոսով դարձել հաշմանդամ։

Տեղի ունեցածի վերաբերյալ տարբեր իրավական ատյաններ դիմելուց և հաջողություն չունենալուց հետո 2017-ին Աքանը Թուրքիային դատի էր տվել արդեն ՄԻԵԴ-ում։ Եվրադատարանը որոշում է կայացրել 8․5 տարի անց, որով Թուրքիան Աքանին պարտավորվում է վճարել 13․500 եվրո, որից 12․500-ը որպես բարոյական փոխհատուցում, իսկ 1000-ը՝ դատական ծախսեր։

Դատարանի վճռում ասվում է, որ Թուրքիան խախտել է խոշտանգումների և վատ վերաբերմունքի արգելքը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930