Լրահոս
Օրվա լրահոսը

«Այսօր քաղաքական օրակարգը թելադրում է գործող իշխանությունը»․ Ալեն Սիմոնյան

Նոյեմբեր 26,2025 14:58

«Ես պնդում եմ, որ Հայաստանում ընդդիմություն չկա»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

«Այսօր քաղաքական օրակարգը թելադրում է գործող իշխանությունը, իրենք հակադարձողի դերում են, իրենք օրակարգ չեն առաջադրում, իրենք ասելիք չունեն հայ ժողովրդին»,- ասաց նա՝ հավելելով, որ ՀՀ քաղաքացուն իշխանությունն ինչ-որ բան առաջարկում է՝ լավ-վատ, քննադատելի, քննարկելի, իսկ ընդդիմությունը հինգ տարի է ասում է՝ «թուրք, դավաճան, հողատու»։

«Ի՞նչ է ասում ընդդիմությունը, ո՞րն է օրակարգը։ Արժանապատիվ խաղաղություն։ Կենացներ, ինչ-որ բան։ Լավ է՝ չեն ասում՝ պահանջում ենք 2026 թվականի հունիսի 7-ին ընտրություններ, այոո՜, դա է օրակարգը»,- հեգնեց Ալեն Սիմոնյանը։

Հակադարձելով լրագրողների դիտարկումներին էլ, Ալեն Սիմոնյանն ասաց, որ ընդդիմադիրները կալանավորվում են ոչ թե խոսքերի, այլ՝ «քրեորեն պատժելի արարքների համար»։

Ի դեպ, Ալեն Սիմոնյանը լրագրողների համար նախատեսված ԱԺ օթյակից էր հետեւում «Քաղբանտարկյալների եւ նրանց խախտված իրավունքների վերականգնման մասին» ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների հրավիրած լսումներին։ Ասաց՝ վերեւից չի նայում, ընդհանրապես, ոչ ոքի վերեւից չի նայում, լրագրողների հետ է հետեւում։

Լսումների ժամանակ ԱԺ-ում կառավարության անդամներին հատկացված տեղերում դրված էին ՀՀ-ում քաղբանտարկյալների լուսանկարները։

«Լավ է, որ լավ գաղափար ունեն, նկարներ են դրել, որ ինչ-որ չափով դահլիճը լրացված լինի։ Կարող են այն մնացած տեղերում, որտեղ որ մարդ չկա նստած, էլի նկարներ դնեն։ Օրինակ՝ անցյալից նկարներ․ էն մարդկանց, ովքեր որ լրագրողների ծնոտ էին կոտրում, ովքեր մարդկանց «պադյեզդներում» ծեծում էին, հեռուստաալիքներ էին փակում»,- հավելեց նա։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Արխիվային լուսանկարում՝ Ալեն Սիմոնյանը «Պոպլավոկում» սպանված Պողոս Պողոսյանի նկարով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930