Ադրբեջանի կողմից հաստատված 23 գերի կա այդ երկրում․ խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Նա ասաց, որ 44-օրյա պատերազմից հետո ունեցել ենք 200-ի հասնող գերիներ ու վստահ է՝ մի օր գերիների թիվը հասնելու է զրոյի։
«Եկեք սպասենք։ Վերադառնալու են բոլորը, այդ թվում՝ նաեւ այն ժամանակվա Ղարաբաղի ղեկավարները, բոլոր այն մարդիկ ովքեր, որ գերեւարվել են, հայտնվել են Բաքվի բանտերում։ Մեր իշխանությունն արել է եւ անելու է ամեն ինչ, որ բոլորն անխտիր, վերադառնան ՀՀ»,- ասաց նա՝ հավելելով, որ ինքը տեղյակ է, թե ինչ ջանքեր են գործադրվում դրա համար եւ բոլոր ուղղություններով։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































